ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիսի վարկանիշային աղյուսակը: Վերջին շրջանում վարկանիշային աղյուսակում ցուցանիշները կտրուկ վատթարացրած Լևոն Արոնյանը պահպանել է նախորդ ամսվա թե վարկանիշը (2764), թե զբաղեցրած 12-րդ հորիզոնականը:
Վերջին 9 տարիների ընթացքում սա Արոնյանի ամենացածր անհատական վարկանիշն է: Վերջին անգամ ավելի ցածր վարկանիշ (2754) հայ գրոսմայստերն ունեցել է 2009թ. ապրիլին՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:
Վարկանիշային ցուցակը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2843), ով պահպանել է վարկանիշը: Լավագույն հնգյակում են նաև Ֆաբիանո Կարուանան (2816), Շահրիյար Մամեդյարովը (2808), Դին Լիժենը (2798) և Վլադիմիր Կրամնիկը (2792):
ՖԻԴԵ-ի հունիսի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո