-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Այսօր շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի՝ կյանքից վաղաժամ հեռացած կնոջ՝ Արիանայի ծննդյան տարեդարձն է: Հայաստանի ուժեղագույն շախմատիստը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Այս օրը տարիներ շարունակ եղել է ինձ համար սպասված. տեսնել, թե նա ինչպես է ժպտում, լսել, թե ինչպես է ուրախ ասում՝ «այսօր իմ ծննդյան օրն է», տեսնել՝ ինչպես է փաթեթավորում իր նվերներն՝ այս օրն իր համար ավելի յուրահատուկ դարձնելու համար:
Վերջին տարիներին ես դժվարությամբ եմ կարողացել նշել իմ ծննդյան տարեդարձը: Մրցաշարեր, մարզումներ. միշտ ինձ համար մի փոքր քիչ նշանակություն է ունեցել:
Այսպիսով՝ մենք միշտ տոն էինք դարձնում դեկտեմբերի վերջը՝ սկսած Արիանայի օրվանից, և միշտ ինչ-որ իմաստով համարում էի, որ նաև իմ ծննդյան օրն է:
Ես տխրում եմ, որ նա հիմա այստեղ չէ, որպեսզի զգուշորեն փաթեթավորի նվերներն ու շատ հուզվի:
Սիրելի՛ Արիանա, ես օրհնված եմ Աստծո կողմից, որ նա Անիին իմ կյանք բերեց: Նա հարգում ու հասկանում է այն, թե դու ինչ նշանակություն ունես այս աշխարհում ինձ համար: Մենք միշտ կհիշենք քեզ այն լավ բաների համար, որ դու տվել ես այս աշխարհին»,- գրել է Արոնյանը:
This day for many years was a day I was looking so forward to. To see Arianne smile, to hear her joyfully say " It's my…
Posted by Levon Aronian on Monday, 21 December 2020
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո