Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել արագ և կայծակնային շախմատի առցանց մրցաշարում, որն ավանդաբար անցկացվում էր ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում: Մրցաշարի 10 մասնակիցները նախ ուժերը կփորձեն արագ շախմատի մրցախաղերում, ապա երկու շրջանով կայծակնային մրցաշար կանցկացնեն:

Մրցումների առաջին օրը կայացած 3 տուրերում Արոնյանն իրեն գերազանց դրսևորեց: Նա մրցաշարը սկսեց Ալիռեզա Ֆիրուջայի և Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ տոնած հաղթանակներով, ապա հաշտություն կնքեց Յան Նեպոմնյաշչնու հետ:

3 տուրից հետո Արոնյանը Պենտալա Հարիկրիշնայի հետ 2,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր կայանալիք հաջորդ 3 տուրերում Արոնյանը կմրցի Մագնուս Կառլսենի, Պենտալա Հարիկրիշնայի և Ջեֆրի Սյունի հետ:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 250 հազար դոլար է, որը կբաշխվի 10 մասնակիցների միջև: Հաղթողը կստանա 50 հազար դոլար, 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար 40 և 35 հազարական դոլարով:

Հիշեցնենք, որ օրերս ավարտված արագ շախմատի Champions Showdown առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը գրավել էր 3-րդ տեղը՝ արժանանալով 17500 դոլար պարգևավճարի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Altibox Norway Chess. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Արոնյանը Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Altibox Norway Chess. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Միակ պարտությունն Արոնյանին զրկեց գլխավոր մրցանակից