Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

aronyan - Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 2-րդ տուրը հաղթական էր Լևոն Արոնյանի համար: Հայ գրոսմայստերը 2,5-1,5 հաշվով հաղթեց Վլադիսլավ Արտեմևին: Մրցախաղի ելքը վճռվեց 4-րդ պարտիայում, որում Արոնյանը հաղթեց: Մինչ այդ նա հաղթանակ էր տոնել նաև առաջին պարտիայում: Հաջորդ պարտիայում հաջողությունն ուղեկցել էր Արտեմևին, իսկ 3-րդ պարտիայում մրցակիցները հաշտություն էին կնքել:

Այդ հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակեց 3 միավոր: 2 տուրից հետո, հաշվի առնելով նաև բոնուսային միավորները, Լևոնն ունի 12 միավոր և ընթանում է 3-րդ տեղում: 3-րդ տուրում Արոնյանը կմրցի Հիկարու Նակամուրայի հետ, որը լրացուցիչ մրցախաղում ընդհանուր 3,5-2,5 հաշվով պարտության մատնեց Թեյմուր Ռաջաբովին:

21,5 միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է, որն «արմագեդոնում» հաղթեց Շահրիյար Մամեդյարովին: 15,5 միավորով 2-րդ տեղում Ուեսլի Սոն է, որը 0,5-2,5 հաշվով պարտվեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Յան-Քշիշտոֆ Դուդան 2,5-1,5 հաշվով հաղթեց Անիշ Գիրիին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Արոնյանը հաղթեց ու մոտեցավ առաջատար եռյակին

Արոնյանը կրկին պարտվեց

Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին