Լևոն Արոնյանն առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղում - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանն առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղում

Լևոն Արոնյանը հաջող մեկնարկեց արագ շախմատի հերթական՝ Clutch Chess Champions Showdown մրցաշարում, որն անցկացվում է նոկաուտ համակարգով:

Ալեքսանդր Գրիշչուկի հետ քառորդ եզրափակչի առաջին 6 պարտիաներից հետո Լևոն Արոնյանը առջևում է 5-3 հաշվով: Մեկնարկային տուրն անհաջող դասավորվեց Լևոնի համար, որը պարտություն կրեց: Դա միակ պարտությունն էր անցկացրած 6 պարտիաներում: Արոնյանը հաղթանակներ տոնեց 3-րդ և 6-րդ պարտիաներում, ընդ որում 6-րդ պարտիայում հաղթանակի համար մրցակարգի համաձայն 2 միավոր վաստակեց: Մնացած 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Վաղը մրցակիցները կանցկացնեն ավարտական 6 պարտիաները: Այս մրցախաղի հաղթողը կիսաեզրափակչում կմրցի Մագնուս Կառլսեն- Ջեֆրի Սյուն զույգի հաղթողի հետ: Առայժմ 4,5-3,5 հաշվով առջևում է աշխարհի չեմպիոնը: Քառորդ եզրափակիչ մյուս մրցախաղերում Ուեսլի Սոն 5,5-2,5 հաշվով հաղթում է Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Նույնպիսի արդյունքով Ֆաբիանո Կարուանան առջևում է Լենիեր Դոմինգեսի հետ մրցախաղում:

Նշենք, որ եզրափակիչ 6 պարտիաներում առանձնակի նշանակություն կունենան 11-րդ և 12-րդ պարտիաները, քանի որ հաղթանակի համար տրվելու է 3-ական միավոր։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է

Միակ պարտությունն Արոնյանին զրկեց գլխավոր մրցանակից

3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ Արոնյանը գլխավորեց աղյուսակը

Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված

«Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ կկարողանամ ազատ քայլել Բաքվում». Լևոն Արոնյանի ուշագրավ մտքերը

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»