Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն շախմատի առցանց մրցաշարին - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն շախմատի առցանց մրցաշարին

image - Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն շախմատի առցանց մրցաշարին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:53

-

-

Մեկնարկել է Speed Chess Championship արագընթաց շախմատի առցանց մրցաշարը, որի 16մ ասնակիցների թվում են Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտհամակարգով: Հաղթողը կպարգևատրվի 100 հազար դոլարով:

1/8 եզրափակչում Լևոն Արոնյանը նոյեմբերի 11-ին կմրցի Յան Նեպոմնյաշչնու հետ, իսկ հաջորդ օրը կկայանա Հայկ Մարտիրոսյանի մրցախաղը վերջին 2 տարիների այս մրցաշարի հաղթող Հիկարու Նակամուրայի հետ:

Հաղթանակի դեպքում քառորդ եզրափակչում Արոնյանը կհանդիպի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, որը մրցաշարի մեկնարկային մրցախաղում 16,5-11,5 հաղթել է Նիհալ Սարինին: Մարտիրոսյան-Նակամուրա մրցախաղի հաղթողի մրցակիցը հայտնի կդառնա նոյեմբերի 4-ին:

Այդ օրը կմրցեն Ալիռեզա Ֆիրուջան և Վլադիմիր Ֆեդոսեևը: Այսօր կկայանա 2-րդ մրցախաղը, որում իրենց հարաբերությունները կպարզեն աշխարհի գործող չեմպիոն
Մագնուս Կառլսենն ու Պարհամ Մաղսուդլուն:

Մրցակարգի համաձայն շախմատիստները կմրցեն կայծակնային շախմատի մրցախաղում տարբեր ժամակարգով: Նախ նրանց կտրամադրվի 90 րոպե, որի ընթացքում պետք է 5 րոպե+1վրկ. ժամակարգով պարտիաներ անցկացնեն: Հետագայում կխաղան 60 և 30 րոպե՝ համապատասխանաբար 3 րոպե+1 վրկ. ու 1 րոպե +1 վրկ. ժամակարգով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Արոնյանը հաղթեց ու մոտեցավ առաջատար եռյակին

Արոնյանը կրկին պարտվեց

Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Մագնուս Կառլսենը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար