Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Screenshot 1 56 - Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել Champions Chess Tour-ի 9-րդ փուլի՝ Aimchess US Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում: Մեկնարկային 5 տուրերի մրցախաղերում վաստակած 4 միավորով հայ գրոսմայստերը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Լևոն Արոնյանը Լե Քուանգ Լիեմի նկատմամբ տարած հաղթանակով սկսեց մրցաշարը: Այնուհետև հայ շախմատիստը հաշտություն կնքեց  Ալիռեզա Ֆիրուջայի և Դանիել Նարոդիցկու հետ, իսկ հաջորդ երկու պարտիաներում պարտության մատնեց Էրիկ Հանսենին և Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

3,5 –ական միավորով Արոնյանին հետապնդում են Մագնուս Կառլսենն ու Վլադիսլավ Արտեմևը:

16 մասնակիցները նախնական փուլում շրջանաձև մրցակարգով կորոշեն 8 ուժեղագույններին, որոնք հաջորդ փուլերում զույգերի բաժանվելով, նոկաուտ համակարգով անցկացվելիք մրցախաղերում ի հայտ կբերեն մրցաշարի հաղթողին: Վերջինս կպարգևատրվի 30 հազար դոլարով: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար դոլար է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արման Միքայելյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Արման Միքայելյանը եզրափակում է լավագույն եռյակը

Դավիթ Շահինյանը կես միավոր է զիջում առաջատարներին

4 հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների շարքում են

Էրիկ Գասպարյանը շարունակեց հաղթարշավը

Արման Միքայելյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Հայ պատանիներից 4-ն առաջատարների խմբում են

Հայ շախմատիստներից միայն Արման Միքայելյանը շարունակեց հաղթարշավը

Հայ շախմատիստներից լավագույնը Տիգրան Պետրոսյանի արդյունքն է

Տիգրան Պետրոսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Սամվել Տեր-Սահակյանը կրկին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Սամվել Տեր-Սահակյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիթ Շահինյանը շարունակեցին հաղթարշավը

Հայաստանցի 9 շախմատիստներ առաջատարների շարքում են

Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ