Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը

nor 3 scaled - Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:34

-

-

Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի 2-րդ օրն անհաջող սկսվեց Լևոն Արոնյանի համար, որը 6-րդ տուրում պարտվեց Մաթիաս Բլյուբաումին:

Սակայն անհաջողությունը չընկճեց հայ գրոսմայստերին, որը հաջորդ երկու տուրերում հաղթանակներ տոնեց Սեմ Շենկլենդի և Պերես Դոմինգեսի նկատմամբ: Այնուհետև Արոնյանը հաշտություն կնքեց  Յան-Կրժիժտոֆ Դուդայի և Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Հաջող ելույթների շնորհիվ Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը: 10 տուրից հետո նա 5,5 միավորով 9-րդ տեղից բարձրացավ 5-րդ հորիզոնական: Արոնյանը լավ հնարավորություն է պահպանում նախնական փուլում տեղ զբաղեցնելու ուժեղագույն ութնյակում և շարունակելու պայքարը գլխավոր մրցանակի համար:

Մրցաշարային աղյուսակը 7 միավորով շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրան կես միավոր են զիջում Ուեսլի Սոն և Անիշ Գիրին:

Այսօր կկայանան նախնական փուլի ավարտական 5 տուրերի մրցախաղերը, որոնք էլ վերջնականապես կորոշեն պայքարը շարունակող 8 շախմատիստներին: Վերջիններս ըստ նախնական փուլում զբաղեցրած տեղերի, կբաժանվեն զույգերի, որոնք արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած երկու մրցախաղ կանցկացնեն միմյանց հետ: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի կայծակնային շախմատի 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում, իսկ հարկ եղած դեպքում հաջորդ փուլի ուղեգրի բախտը կվճռվի «արմագեդոնում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը վատթարացրեց մրցաշարային վիճակը

Ինչու և ինչպես. Լևոն Արոնյանի երկրորդ կյանքը (տեսանյութ)

Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Արոնյանը պարտվեց ու բավարարվեց 5000 դոլարով

Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում