Լևոն Արոնյանը բավարարվեց 4–րդ տեղով - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը բավարարվեց 4–րդ տեղով

Լևոն Արոնյանին այդպես էլ չհաջողվեց աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել: Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարի ավարտական՝ 11-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ և վաստակած 7,5 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով գրավեց 4–րդ տեղը: Լևոնը 27660 դոլար պարգևավճար ստացավ:

Իսկ լավագույն արդյունքի հասան Ֆաբիանո Կարուանան և Վան Հաոն, որոնք վաստակեցին 8-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Վան Հաոն, որն իրավունք ստացավ հաջորդ տարի մասնակցելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին: Կարուանան և Վան Հաոն 60 հազարական դոլար պարգևավճար ստացան:

Հայ շախմատիստներից 2-րդ արդյունքը գրանցեց ռուսաստանցի Դավիթ Պառավյանը, որը ոչ-ոքի խաղալով Լե Քուանգ Լիեմի հետ, 7 միավորով զբաղեցրեց 10–րդ տեղը: Նա պարգևատրվեց 9600 դոլարով:

6,5-ական միավոր վաստակեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանն ու Սամուել Սևյանը, որոնք ստացան 2350-ական դոլար: Ռոբերտը պարտվեց Գիխարո Դավիդ Անտոնին, Մելքումյանն ու Սևյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Պյոտր Սվիդլերի և Յույ Յանյիի հետ: Իրենց վերջին մրցախաղերը ոչ-ոքի ավարտեցին նաև 6-ական միավոր վաստակած Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Հաշտություն կնքեցին նաև 5,5-ական միավորով մրցաշարն ավարտած Սերգեյ Մովսեսյանն ու Վարուժան Հակոբյանը, ինչպես նաև 4,5 միավոր ունեցող Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստներից ամենացածր արդյունքը գրանցվեց Էլինա Դանիելյանի օգտին: Նա պարտությամբ ավարտեց մրցաշարը՝ 4 միավորով զբաղեցնելով 140 –րդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ մրցախաղում զիջում է Մագնուս Կառլսենին

Արոնյանը հաղթահարեց Գրիշչուկի արգելքը. առջևում Կառլսենի հետ կիսաեզրափակիչ մրցախաղն է

Լևոն Արոնյանն առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղում

Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ առցանց մրցաշարի

Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց