Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը - Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 10:16

-

-

Մեկօրյա հանգստից հետո Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 7-րդ տուրի մրցախաղերը:

Ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանի և մրցաշարի առաջատարներից մեկի՝ Վան Հաոյի մրցախաղն էր: Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց 59-րդ քայլին ու վաստակելով 5,5 միավոր, Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Տուրը հաղթական էր նաև Հրանտ Մելքումյանի, Էլինա Դանիելյանի և Վարուժան Հակոբյանի համար: Մելքումյանը հաղթեց Բու Քսյանջիին, Դանիելյանը պարտության մատնեց Պրիտհու Գուպտային, Հակոբյանն էլ առավելության հասավ Անտոանետա Ստեֆանովայի նկատմամբ:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Դավիթ Պառավյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Սամուել Սևյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները մրցակիցների հետ: Հայ շախմատիստներից միակ պարտությունը կրեց Կարեն Մովսիսյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը վաստակել են 4,5-ական միավոր, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանն ունեն 4-ական միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարտիրոսյանն ուղեգիրը կվիճարկի լրացուցիչ մրցախաղում, իսկ Դանիելյանը դուրս մնաց մրցաշարից

Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին, Դանիելյանը հաշտություն կնքեց

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությանը

Միայն Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին

Արոնյանին տեխնիկական պարտություն է տրվել Աշխարհի գավաթում․ հայտնի է պատճառը

Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Կառլսենը ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը գլխավոր մրցանակը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց

Արոնյանը վստահ ռևանշի հասավ Կառլսենի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճեց

Զավեն Անդրիասյանը կես միավորով հետ մնաց հաղթողից

Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոնի հետ

Կիսաեզրափակչի ուղեգրի հարցը կվճռվի երկրորդ մրցախաղում