Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Սոցիալական մեդիայում լուրեր են տարածվել, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կարող է հեռանալ Հայաստանի հավաքականից և հանդես գալ ԱՄՆ հավաքականում:
VNews.am-ն այս տեղեկությունը ճշտեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանից: Նրա խոսքով, այս պահի դրությամբ Արոնյանը Հայաստանի հավաքականը լքելու մասին որևէ պաշտոնական գրություն չի ներկայացրել:
Թավադյանը նաև հավելեց, որ նրա տեղեկություններով, Արոնյանը մտածում է շախմատային քաղաքացիությունը փոխելու շուրջ, բայց այս պահին նա ներկայացնում է Հայաստանի ընտրանին:
Մենք փորձեցինք նաև կապ հաստատել Լևոն Արոնյանի հետ, բայց չհաջողվեց:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո