Լևոն Արոնյանը կես միավոր է զիջում առաջատարներին - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը կես միավոր է զիջում առաջատարներին

Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը:

Արոնյանը մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Ալեքսեյ Դրեևի նկատմամբ: Լևոնը վաստակել է 4,5 միավոր և ընդամենը կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող Վան Հաոյից ու Ֆաբիանո Կարուանայից:

Ռոբերտ Հովհաննիսյանի համար Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ տարած հաղթանակը 2-րդն էր: Նա իր օգտին 4 միավոր է գրանցել: Հրանտ Մելքումյանը հաղթեց Մուստաֆա Յիլմազին ու վաստակեց 3,5 միավոր:

Տուրն անհաջող էր Վլադիմիր Հակոբյանի համար, որը Կիրիլ Ալեքսեենկոյի հետ մրցախաղում առաջին պարտությունը կրեց: Հակոբյանը վաստակել է 3,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Գաբրիել Սարգսյանը, որը ոչ-ոքի խաղաց Նիջաթ Աբասովի հետ:

6-րդ տուրում կեսական միավոր վաստակեցին Կարեն Մովսիսյանը, Դավիթ Պառավյանը, Էլինա Դանիելյանը, Սամուել Սևյանն ու Սերգեյ Մովսեսյանը, իսկ Վարուժան Հակոբյանը պարտվեց: Ընդ որում Սևյանն ու Պառավյանը խաղում էին միմյանց հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ մրցախաղում զիջում է Մագնուս Կառլսենին

Արոնյանը հաղթահարեց Գրիշչուկի արգելքը. առջևում Կառլսենի հետ կիսաեզրափակիչ մրցախաղն է

Լևոն Արոնյանն առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղում

Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ առցանց մրցաշարի

Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց