fbpx
Բաժիններ

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 6-րդ փուլին

Վաղը Բուխարեստում կմեկնարկի շախմատի Grand Chess Tour մրցաշարի 6-րդ փուլը: 10 մասնակիցների թվում է Լևոն Արոնյանը, որի մրցակիցները կլինեն Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Շահրիյար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Վլադիսլավ Արտեմևը, Լե Քուանգ Լիեմը և Անտոն Կորոբովը:

Նոյեմբերի 6-8-ը մեկ շրջանով կանցկացվի արագ շախմատի մրցաշար, որում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, ոչ-ոքին կգնահատվի մեկ միավորով: Նոյեմբերի 9-10-ը շախմատիստները 2 շրջանով իրենց հարաբերությունները կպարզեն կայծակնային շախմատի մրցախաղում, որում միավորների հաշվարկը կկատարվի սովորական ձևով:

Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի մրցախաղերում վաստակած միավորների ընդհանուր քանակով ու կպարգևատրվի 37500 դոլարով:

Անցկացված նախորդ 5 փուլերի ընդհանուր արդյունքներով Grand Chess Tour-ի առաջատարը Մագնուս Կառլսենն է, որը վաստակել է 54,5 միավոր: Նրան հաջորդում են Դին Լիժենն (37,8) ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը (36,8): Լևոն Արոնյանը 25,5 միավորով 4-րդ հորիզոնականում է:

Սակայն պետք է հաշվի առնել, որ Արոնյանը մասնակցել է միայն 3 փուլի, մինչդեռ Մագնուս Կառլսենն ու Դին Լիժենն իրենց միավորները վաստակել են 4 փուլերում, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը մասնակցել է նախորդ բոլոր 5 փուլերին: Այնպես որ Արոնյանը լավ հնարավորություն ունի բարելավելու իր ցուցանիշը:

Լևոնը շատ հաջող էր հանդես եկել Սենթ Լուիսում կայացած Grand Chess Tour-ի 4-րդ փուլի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում՝ նվաճելով գլխավոր մրցանակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է