fbpx

Լրացուցիչ

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլերին

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքը մոտ երեք շաբաթ կհայտնվի շախմատասերների ուշադրության կենտրոնում: Օգոստոսի 11-15-ն այնտեղ կանցկացվի շախմատի Grand Chess Tour-2018 մրցաշարի 3-րդ փուլը, որում 10 մասնակիցներն իրենց հարաբերությունները կպարզեն արագ և կայծակնային շախմատի մրցախաղերում: Իսկ օգոստոսի 18-27-ը Սենթ Լուիսը կհյուրընկալի շախմատի Grand Chess Tour-2018 մրցաշարի 4-րդ փուլի մասնակիցներին, որոնք կվիճարկեն Սինկֆիլդի գավաթը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի երկու մրցաշարերին էլ: Առաջին մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը և Լենյեր Դոմինգեսը:

Սինկֆիլդի գավաթի խաղարկությունում մասնակիցների կազմում միայն մեկ փոփոխություն կկատարվի: Լենյեր Դոմինգեսի փոխարեն մրցաշարում հանդես կգա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը:

Եվ այսպես, օգոստոսի 11-ին Սենթ Լուիսում արագ շախմատի մրցաշարով կտրվի Grand Chess Tour-2018-ի 3-րդ փուլի մեկնարկը: Մրցաշարը կանցկացվի մեկ շրջանով, յուրաքանչյուր օր կկայանա 3 տուր: Օգոստոսի 14-15-ին տեղի կունենան կայծակնային շախմատի մրցաշարի առաջին և երկրորդ շրջանների հանդիպումները:

Ընդ որում արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար կտրվի երկու միավոր, ոչ-ոքին կգնահատվի մեկ միավորով: Հաղթողը կորոշվի երկու մրցաշարերի արդյունքում վաստակած ընդհանուր միավորներով: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 150 հազար դոլար է, որից 37500 դոլարը կհանձնվի առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստին:

2 օր հանգստանալուց հետո շախմատիստները Սենթ Լուիսում կրկին կնստեն խաղասեղանների շուրջ՝ իրենց ուժերը փորձելով արդեն դասական շախմատի մրցախաղերում: Օգոստոսի 18-27-ը կայանալիք Սինկֆիլդի գավաթի խաղարկության մրցանակային ընդհանուր հիմնադրամը 300 հազար դոլար է, որից 75 հազարը կստանա հաղթողը:


Grand Chess Tour. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Grand Chess Tour. Արոնյանի մեկնարկը հաջող չէր

Կայծակնային շախմատում Արոնյանը ջախջախեց Կարուանային

Grand Chess Tour. Փարիզում Արոնյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

Grand Chess Tour. Կայծակնային մրցաշարում Արոնյանը բարելավեց դիրքերը

Grand Chess Tour. Վերջնագծում Արոնյանը զիջեց դիրքերը

Grand Chess Tour. Արոնյանը շարունակեց հաջող ելույթները

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

Grand Chess Tour. Կայծակնային շախմատի մրցախաղում Արոնյանի արդյունքը լավագույններից մեկն է

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հետապնդում է առաջատարին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաջող մեկնարկեց

Լևոն Արոնյանը սկսում է պայքարը Grand Chess Tour-ի մրցանակների համար

Altibox Norway Chess. Արոնյանը 50 տոկոսանոց արդյունք ցույց տվեց

Altibox Norway Chess. Արոնյանը հաշտություն կնքեց Կարյակինի հետ

Altibox Norway Chess. Արոնյանն ու Կարուանան հաշտություն կնքեցին