Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Լևոն Արոնյանը կմասնակցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հիմնած շախմատի Magnus Carlsen Chess Tour  առցանց մրցաշարի 2-րդ փուլին, որը կանցկացվի մայիսի 19-ից հունիսի 3-ը: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 150  հազար դոլար է:

Magnus Carlsen Chess Tour-ը ներառում է 5 մրցաշար 1 մլն դոլար մրցանակային ընդհանուր հիմնադրամով, որի եզրափակիչը կանցկացվի օգոստոսին: Փաստորեն, այս մրցաշարը փոխարինում է Grand Chess Tour-ին, որի անցկացումն այս տարի  կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է:

Սկզբում կանցկացվի արագ շախմատի շրջանաձև մրցաշար 12 շախմատիստների մասնակցությամբ: Արոնյանը կմրցի Մագնուս Կառլսենի, Դին Լիժենի, Վեյ Յիի, Յույ Յանյիի, Ալեքսանդր Գրիշչուկի, Սերգեյ Կարյակինի, Դանիիլ Դուբովի, Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի, Յան-Քշիշտոֆ Դուդայի և Ալիռեզա Ֆիրուզջայի հետ:

Մրցաշարի արդյունքներով լավագույն արդյունքի հասած 8 շախմատիստները վիճակահանությամբ կբաժանվեն զույգերի և նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին, որը կպարգևատրվի 45 հազար դոլարով: Եզրափակիչ մրցախաղում պարտված շախմատիստը կստանա 27 հազար դոլար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ մրցախաղում զիջում է Մագնուս Կառլսենին

Արոնյանը հաղթահարեց Գրիշչուկի արգելքը. առջևում Կառլսենի հետ կիսաեզրափակիչ մրցախաղն է

Լևոն Արոնյանն առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղում

Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ առցանց մրցաշարի

Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Ազգերի գավաթ. Արոնյանի հաղթանակները նպաստեցին Եվրոպայի հավաքականի առաջընթացին