Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևոն Արոնյանը կփորձի պահպանել Norway Chess մրցաշարի հաղթողի իր տիտղոսը

aronyan - Լևոն Արոնյանը կփորձի պահպանել Norway Chess մրցաշարի հաղթողի իր տիտղոսը

Մայիսի 28-ին նորվեգական Ստավանգեր քաղաքում կմեկնարկի արդեն ավանդական դարձած շախմատի Norway Chess մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարում նրա մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը և Վիշվանաթան Անանդը:

Norway Chess մրցաշարն անցկացվում է 2013թ.-ից: Առաջին երկու մրցաշարերի հաղթող է ճանաչվել ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը՝ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր: 2015թ. հաջողությունն ուղեկցել է բուլղարացի Վեսելին Թոփալովին, ով ցույց է տվել մրցաշարի պատմության մեջ լավագույն արդյունքը՝  6,5 միավոր: Հաջորդ տարի 6 միավորով հաղթող ճանաչվեց Մագնուս Կառլսենը:

Անցյալ տարի մրցաշարում հիանալի հանդես եկավ Լևոն Արոնյանը, ով 6 միավորով գրավեց առաջին տեղը: Նա մրցաշարի պատմության մեջ դարձավ միակ հաղթողը, ով պարտություն չկրեց: Անցկացրած 9 պարտիաներից 3-ում Արոնյանը հաղթանակ տոնեց՝ առավելության հասնելով Մագնուս Կառլսենի, Սերգեյ Կարյակինի և Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունիսի 7-ին: Եթե գլխավոր մրցանակին հավակնող շախմատիստները հավասար միավորներ վաստակեն, ապա նրանց միջև լրացուցիչ մրցախաղ կանցկացվի:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 249 հազար եվրո է, որը կբաշխվի մասնակիցների միջև: Հաղթողը կստանա 70 հազար եվրո, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կպարգևատրվեն համապատասխանաբար 40 և 25 հազար եվրոյով:


Լևոն Արոնյանի վարկանիշը վատագույնն է վերջին 9 տարիների ընթացքում

GRENKE Chess Classic. Արոնյանը մնաց անպարտելի

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց առաջատարի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

GRENKE Chess Classic. Արոնյանը միավորը բաժանեց աշխարհի չեմպիոնի հետ մրցախաղում

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց Վաշիե-Լագրավի հետ

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին գրանցեց

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի նախկին չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Արոնյանի զբաղեցրած դիրքը վատագույնն է վերջին 10 տարիների ընթացքում

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը կփորձի պահպանել GRENKE Chess Classic-ի չեմպիոնի տիտղոսը

Հավակնորդների մրցաշար. Կարուանան կվիճարկի շախմատային թագը, իսկ Արոնյանը լիովին ձախողվեց

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը հերթական պարտությունը կրեց

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը խախտեց օրինաչափությունն ու հերթական պարտությունը կրեց

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը երկրորդ անգամ պարտվեց Կրամնիկին