Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Դեկտեմբերի 2-8-ը Լոնդոնում Grand Chess Tour-ի 7 փուլերում վաստակած միավորների ընդհանուր քանակով լավագույն արդյունքն ունեցող 4 շախմատիստները՝ Մագնուս Կառլսենը (67,5 միավոր), Դին Լիժենը (43,8), Լևոն Արոնյանն (37,5) ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը (36,8) կվիճարկեն գլխավոր մրցանակը: Grand Chess Tour-ի հաղթողը կպարգևատրվի 150 հազար դոլարով, 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 100 հազար դոլար, մյուս մրցանակակիրները՝ համապատասխանաբար 60 և 40 հազար դոլար:

Կիսաեզրափակչում կմրցեն Արոնյան-Լիժեն, Կառլսեն-Վաշիե-Լագրավ զույգերը: Յուրաքանչյուր մրցախաղ բաղկացած կլինի դասական և արագ շախմատի 2-ական ու կայծակնային շախմատի 4 պարտիաներից: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում:

Դասական շախմատի պարտիայում հաղթանակի համար կտրվի 6 միավոր, ոչ-ոքին կգնահատվի 3 միավորով: Արագ շախմատի մրցախաղում հաղթողը կստանա 4 միավոր, ոչ-ոքիի դեպքում շախմատիստներին կտրվի 2-ական միավոր: Կայծակնային շախմատում հաղթանակը կգնահատվի 2, ոչ-ոքին՝ մեկ միավորով:

Դեկտեմբերի 2-4-ը կկայանան կիսաեզրափակիչ մրցախաղերը: Եզրափակիչն ու 3-րդ տեղի համար մրցախաղը կկայանան դեկտեմբերի 6-8-ը:

Ի դեպ, առողջական խնդիրների պատճառով և ՖԻԴԵ-ի նախագահի թույլտվությամբ Արոնյանը չի մասնակցի դեկտեմբերի 11-23-ը Երուսաղեմում կայանալիք շախմատի Գրան Պրիի հերթական փուլին, քանի որ մրցաշարի օրերը համընկնում են քթի վիրահատությունից հետո առաջացած հերթական բուժման կուրսի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ մրցախաղում զիջում է Մագնուս Կառլսենին

Արոնյանը հաղթահարեց Գրիշչուկի արգելքը. առջևում Կառլսենի հետ կիսաեզրափակիչ մրցախաղն է

Լևոն Արոնյանն առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղում

Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ առցանց մրցաշարի

Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց