Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Screenshot 8 4 - Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Լևոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Champions Chess Tour-ի 7-րդ փուլի Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում՝ արժանանալով գլխավոր մրցանակին՝ 30 հազար դոլար պարգևավճարի:

Վլադիսլավ Արտեմևի հետ այսօր կայացած եզրափակիչ երկրորդ մրցախաղում դիմակայության ելքը վճռելու համար Արոնյանին բավարարեց նախատեսված 4 պարտիաներից երկուսը: Լևոնը երկու պարտիաներում էլ հաղթելով մրցակցին, դարձավ մրցաշարի հաղթող: Հիշեցնենք, որ երեկ կայացած մրցակիցների եզրափակիչ առաջին մրցախաղում Լևոն Արոնյանը հաղթել էր 2,5-1,5 հաշվով:

Վլադիսլավ Արտեմևը 2-րդ տեղը գրավելու համար 15 հազար դոլար պարգևավճար ստացավ: Հիշեցնենք, որ Արոնյանը Champions Chess Tour-ի նախորդ 6 փուլերում ընդհանուր առմամբ 66500 դոլար պարգևավճար էր ստացել: Նա ընդհանուր վաստակած  81 միավորով զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը: Այս հաջողությունից հետո Լևոնը զգալիորեն կբարելավի դիրքերը մրցաշարային աղյուսակում:

3-րդ տեղը գրավեց Մագնուս Կառլսենը, որը 8,5 հազար դոլար պարգևավճար ստացավ: Թեև Դին Լիժենի հետ երկրորդ մրցախաղում  աշխարհի չեմպիոնը պարտվեց 0-3 հաշվով, սակայն կայծակնային շախմատի երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում հաղթեց (1,5-0,5)՝ վճռելով մրցակցության ելքը: Դին Լիժենը գրավեց 4-րդ տեղն ու արժանացավ 6,5 հազար դոլար պարգևավճարի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանն առաջատար եռյակում է

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Արոնյանը բավարարվեց 6,5 հազար դոլար պարգևավճարով

Ոչ-ոքի՝ 3-րդ տեղի համար առաջին մրցախաղում