fbpx
Բաժիններ

Լևոն Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց իր հետ աղյուսակը գլխավորող 2 շախմատիստներից մեկի՝ իսպանացի Դավիդ Անտոն Գիխարոյի հետ: Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի, Դավիդ Անտոն Գիխարոյի և Հիկարու Նակամուրայի հետ 6,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարի նախավերջին՝ 10-րդ տուրում Արոնյանը կխաղա Նակամուրայի հետ: Արոնյանի համար սա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է: Դրա համար անհրաժեշտ է այս մրցաշարում զբաղեցնել առաջին հորիզոնականը:

Հայ շախմատիստներից 2-րդ արդյունքն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամուել Սևյանն ու Դավիթ Պառավյանը, որոնք 5,5-ական միավոր են վաստակել: Հովհաննիսյանը հաշտություն կնքեց Լե Քուանգ Լիեմի հետ, Սևյանն ու Պառավյանը հաղթեցին մրցակիցներին:

5-ական միավոր ունեն Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Էռնեստո Ինարկիևի, Չժան Չժունի և Դոմարաջու Գուկեշի հետ:

Տուրը հաղթական էր նաև Սերգեյ Մովսեսյանի և Վարուժան Հակոբյանի համար, որոնք 4,5-ական միավոր ունեն: Իր օգտին կես միավոր գրանցեց Էլինա Դանիելյանը, իսկ Կարեն Մովսիսյանը պարտվեց:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջատարին հետապնդողների թվում է

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 6-րդ փուլին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաղթեցին ադրբեջանցիներին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների չեմպիոնական հավակնությունները նվազեցին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները լավագույն քառյակում են

Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանին չհաջողվեց իր թիմին փրկել պարտությունից

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներն առաջին միավորը կորցրին

Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն ապահովեց հաղթանակը չեխերի նկատմամբ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը