Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Մեկօրյա հանգստից հետո մեկնարկեց արագ շախմատի Magnus Carlsen Chess Tour առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը, որում 8 ուժեղագույն շախմատիստներն ըստ նախնական փուլում գրաված տեղերի բաժանվել են զույգերի: Նրանցից յուրաքանչյուրը 4-ական պարտիայից բաղկացած արագ շախմատի 3 մրցախաղ կանցկացնի:

Կիսաեզրափակչի ուղեգիր կստանան 3 մրցախաղերից առնվազն երկուսում հաղթած շախմատիստները: Մրցախաղում հավասար արդյունքի դեպքում կանցկացվի 5-րդ պարտիան կայծակնային շախմատի կանոններով, որում ոչ-ոքին սևերով խաղացող շախմատիստի համար հավասարազոր կլինի հաղթանակի:

Նախնական փուլում 8-րդ տեղը զբաղեցրած Լևոն Արոնյանի մրցակիցը քառորդ եզրափակչում Հիկարու Նակամուրան է, որը գրավել էր առաջին հորիզոնականը:

Արոնյանը շատ հաջող սկսեց Նակամուրայի հետ այսօր կայացած առաջին մրցախաղը: Առաջին պարտիայում Լևոնը սպիտակներով երկարատև պայքարից հետո 118-րդ քայլում հաղթանակ տոնեց: Հաջորդ երկու պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին: Ցավոք, վճռորոշ՝ 4-րդ պատիայում Արոնյանը սևերով 47-րդ քայլին պարտվեց: Այնպես որ առաջին մրցախաղի ելքը որոշվեց արմագեդոնում, որում Լևոնը խաղում էր սպիտակներով:

Դա նշանակում էր, որ առաջին մրցախաղը շահելու համար Արոնյանին կայծակնային պարտիայում հաղթանակ էր անհրաժեշտ: Սակայն նա պարտվեց ու տանուլ տվեց առաջին մրցախաղը 2-3 հաշվով: Մայիսի 25-ին կկայանա Արոնյանի և Նակամուրայի 2-րդ մրցախաղը:

Այսօր կայացած քառորդ եզրափակիչ մյուս մրցախաղում Յու Յանյին արմագեդոնում 3-2 հաշվով հաղթեց Դին Լիժենին: Մրցախաղի առաջին 4 պարտիաներն էլ ավարտվել էին ոչ-ոքի:

Վաղը կկայանան Մագնուս Կառլսեն-Ուեսլի Սո, Դանիիլ Դուբով-Սերգեյ Կարյակին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ մրցախաղում զիջում է Մագնուս Կառլսենին

Արոնյանը հաղթահարեց Գրիշչուկի արգելքը. առջևում Կառլսենի հետ կիսաեզրափակիչ մրցախաղն է

Լևոն Արոնյանն առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղում

Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ առցանց մրցաշարի

Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Ազգերի գավաթ. Արոնյանի հաղթանակները նպաստեցին Եվրոպայի հավաքականի առաջընթացին