-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ավարտվեց արագ շախմատի Skilling Open առցանց մրցաշարի նախնական փուլը, որի արդյունքներով 8 ուժեղագույն շախմատիստները նոկաուտ համակարգով կշարունակեն պայքարը գլխավոր մրցանակի համար:
Մրցումների 3-րդ օրը հաջող ելույթների շնորհիվ Լևոն Արոնյանը շտկեց մրցաշարային վիճակը և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:
Ավարտական 5 մրցախաղերում Լևոնը 4 միավոր վաստակեց: Արոնյանը հաղթեց Յան-Քշիշտոֆ Դուդային, Անիշ Գիրիին ու Սերգեյ Կարյակինին, հաշտություն կնքեց Դին Լիժենի և Հիկարու Նակամուրայի հետ:
Նախնական փուլում անցկացրած 15 մրցախաղերում վաստակած 8,5 միավորով Արոնյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Նա ընդամենը կես միավորով հետ մնաց Մագնուս Կառլսենից և Հիկարու Նակամուրայից:
Այսօր կայանալիք քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի Յան Նեպոմնյաշչնու հետ: Մրցախաղը բաղկացած կլինի արագ շախմատի 4 պարտիաներից: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում:
Քառորդ եզրափակչի մյուս զույգերը կազմել են Մագնուս Կառլսենն ու Անիշ Գիրին, Ուեսլի Սոն և Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Հիկարու Նակամուրան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո