Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

nor 3 scaled - Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

Լևոն Արոնյանն առայժմ անկայուն ելույթներ է ունենում շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլում: Հաղթանակներին հետևում են պարտությունները:

5-րդ տուրում էլ Արոնյանը նախորդ մրցախաղում տոնած հաղթանակից հետո կրկին անհաջողության մատնվեց՝ 1,5-2,5 հաշվով պարտվելով Թեյմուր Ռաջաբովին: Վերջինս 15 միավորով հավասարվեց Արոնյանին:

Մրցախաղում վճռորոշ էր երկրորդ պարտիայում Արոնյանի կրած պարտությունը: Մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 6-րդ տուրում Լևոնը կխաղա Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ, որը 0,5-2,5 հաշվով պարտվեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Մագնուս Կառլսենը 2,5-0,5 հաշվով հաղթելով Հիկարու Նակամուրային, 26,5 միավորով ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: 21,5 միավորով առաջատարին հետապնդում է Ուեսլի Սոն, որը լրացուցիչ մրցախաղում 3,5-2,5 հաշվով հաղթեց Անիշ Գիրիին: Վլադիսլավ Արտեմևը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Շահրիյար Մամեդյարովին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Ուզում եմ հաղթանակս նվիրել Հայաստանին»

Հայ շախմատիստուհիները զբաղեցրին 11-րդ հորիզոնականը

Միակ պարտությունը Հայաստանի տղամարդկանց հավաքականին զրկեց մրցանակային տեղից

Լևոն Արոնյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Էլինա Դանիելյանն իր թիմին փրկեց պարտությունից

Հայ շախմատիստները չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում են

Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանն ընթանում է 2-րդ տեղում

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը 2-րդն էր

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը հավաքականին չփրկեց պարտությունից

Ոչ-ոքի՝ գերմանացիների հետ մրցախաղում

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ պարգևեց հավաքականին

Հայաստանի կանանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Ոչ-ոքի՝ նորվեգացիների հետ մրցախաղում