Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց

ar 5 - Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը 3-1 հաշվով հաղթեց Անիշ Գիրիին:

Մրցախաղն անհաջող սկսվեց Լևոնի համար, որն առաջին պարտիայում պարտվեց: Սակայն հաջորդ երեք պարտիաներում էլ Արոնյանը հաղթանակներ տոնեց ու շահեց մրցախաղը: 5-րդ տուրում Արոնյանը կխաղա Թեյմուր Ռաջաբովի հետ:

Մագնուս Կառլսենն առաջին պարտությունը կրեց մրցաշարում՝ 1-3 հաշվով զիջելով Վլադիսլավ Արտեմևին: Միևնույն 2,5-1,5 հաշվով Շահրիյար Մամեդյարովը հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, Թեյմուր Ռաջաբովն էլ պարտության մատնեց Յան-Քշիշտոֆ Դուդային:

Հիկարու Նակամուրայի և Ուեսլի Սոյի մրցախաղի ելքը վճռվեց լրացուցիչ մրցախաղում: 4-2 հաշվով հաղթեց Նակամուրան:

4-րդ տուրից հետո Արոնյանը 15 միավորով շարունակում է ընթանալ 3-րդ հորիզոնականում: Չնայած պարտությանը, Մագնուս Կառլսենը 23,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Առաջատարին 5 միավորով է զիջում Ուեսլի Սոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Ուզում եմ հաղթանակս նվիրել Հայաստանին»

Հայ շախմատիստուհիները զբաղեցրին 11-րդ հորիզոնականը

Միակ պարտությունը Հայաստանի տղամարդկանց հավաքականին զրկեց մրցանակային տեղից

Լևոն Արոնյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Էլինա Դանիելյանն իր թիմին փրկեց պարտությունից

Հայ շախմատիստները չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում են

Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանն ընթանում է 2-րդ տեղում

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը 2-րդն էր

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը հավաքականին չփրկեց պարտությունից

Ոչ-ոքի՝ գերմանացիների հետ մրցախաղում

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ պարգևեց հավաքականին

Հայաստանի կանանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Ոչ-ոքի՝ նորվեգացիների հետ մրցախաղում