Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Վերջնագիծը հատեց արագ շախմատի Magnus Carlsen Chess Tour առցանց մրցաշարի նախնական փուլը, որի արդյունքներով որոշվեցին այն 8 շախմատիստները, որոնք նոկաուտ համակարգով կշարունակեն պայքարը գլխավոր մրցանակի համար: Ուրախալի է, որ նրանց թվում է նաև Լևոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը նախնական փուլի ավարտական 3 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի՝ հաջորդաբար հաշտություն կնքելով  Ուեսլի Սոյի, Սերգեյ Կարյակինի և Դանիիլ Դուբովի հետ: Լևոնը 5,5 միավորով եզրափակեց լավագույն ութնյակը:

Նախնական փուլի հաղթող ճանաչվեց Հիկարու Նակամուրան, որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: 7 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Սերգեյ Կարյակինը: 6,5-ական միավորով հաջորդ տեղերը գրավեցին Յու Յանյին, Ուեսլի Սոն, Մագնուս Կառլսենն ու Դին Լիժենը: Լավագույն ութնյակում տեղ զբաղեցրեց նաև 5,5 միավոր վաստակած Դանիիլ Դուբովը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ մրցախաղում զիջում է Մագնուս Կառլսենին

Արոնյանը հաղթահարեց Գրիշչուկի արգելքը. առջևում Կառլսենի հետ կիսաեզրափակիչ մրցախաղն է

Լևոն Արոնյանն առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղում

Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ առցանց մրցաշարի

Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Ազգերի գավաթ. Արոնյանի հաղթանակները նպաստեցին Եվրոպայի հավաքականի առաջընթացին