-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է ավարտված Եվրոպական խաղերում մեր մարզիկների ելույթները:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ Կարապետ Չալյանը՝ արծաթե:
«97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանի առաջին երկու գոտեմարտերը մի փոքր ծանր ստացվեցին: Իմ կարծիքով՝ դա մրցումային դադարի հետ էր կապված: Սակայն տեսաք, որ գոտեմարտ առ գոտեմարտ Արթուրն ավելացնում էր և շատ որակով գոտեմարտեր անցկացրեց, հատկապես եզրափակչում, որտեղ ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին:
Կարապետ Չալյանը ևս շատ լավ գոտեմարտեր անցկացրեց: Ճիշտ է՝ այդ քաշային կարգում հիմնական մրցակիցները չէին մասնակցում, սակայն այս պարագայում էլ շատ լավ մասնակցեց և դարձավ արծաթե մեդալակիր:
60 կգ քաշային կարգում հանդես եկած Արմեն Մելիքյանից դժգոհ եմ, ինչպես նաև սպասելիքներ ունեինք Մաքսիմ Մանուկյանից, որն իրեն չարդարացրեց: Ինչ վերաբերում է 67 կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Ասլանյանին՝ կիսաեզրափակչում նրա մրցակցի՝ վրացի ըմբիշի մարմինը յուղված էր: Այս մասին անընդհատ խոսվում է: Շատ բողոքներ են ներկացվում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային այս հարցով, նրանք էլ այժմ փորձում են նոր տեխնոլոգիա գտնել, մշակել, որպեսզի այս հարցին վերջնական լուծում տան: Այս պարագայում արդար մրցակցության մասին խոսք լինել չի կարող:
Այս մեթոդը տարիներ ի վեր կիրառվել է ըմբիշների կողմից, ժամանակն եկել է՝ խոսքից գործի անցնելուն և վերացնելու այս «չարիքը»: Երրորդ տեղի համար պայքարում Կարենը անարդար մրցավարության զոհ դարձավ: Գոտեմարտի հաջորդ օրը մենք խոսել ենք խաղերի մրցավարական անձնակազմի ղեկավարի հետ: Նա ասաց, որ իրենք էլ են զգացել իրենց սխալները: Սակայն տեսնում եք, որ առ այսօր միայն խոսքեր ենք լսել:
Ընդհանուր առմամբ՝ լավ մասնակցություն էր: 5 մասնակիցների մեջ ունեցանք ոսկե և արծաթե մեդալներ, կորցրինք բրոնզե մեդալը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո