Լևոն Ջուլֆալակյան. «Մեր միակ պահանջն այն է, որ լինի արդար ու ազնիվ ընտրություն» - VNews
Բաժիններ

Լևոն Ջուլֆալակյան. «Մեր միակ պահանջն այն է, որ լինի արդար ու ազնիվ ընտրություն»

Օլիմպիական չեմպիոն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պատասխանեց  Հայաստանի հավաքականի  մարզչական խորհրդի հայտարարություններին, որ նրանք Արսեն Ջուլֆալակյանին առաջարկել են մասնակցել հունվարին անցկացվող Նիսի մրցաշարին 77 կգ քաշային կարգում նրա մրցակից Կարապետ Չալյանի հետ ու պարզել Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցչին հենց այդ ստուգատեսի միջոցով, սակայն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ դեռևս պատրաստ չէ մրցակցության։

«Եթե հնչում է զրպատանք ու անարդություն է լինում, դա չի կարող անտեսվել։ Շատ հարցերի մասին մասնագիտորեն կխոսեմ։ 77 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերին պետք ներկայացնենք մարզիկ, որը իսկապես պատրաստ է ու անցել է ճանապարհ»,-հայտարարել է մարզիչը՝ ներկայացնելով Կարապետ Չալյանի ու Արսեն Ջուլֆալակյանի նվաճումները 2015 թվականից սկսած։

Հայ մասնագետը ևս մեկ անգամ պատմեց, թե ինչու է պնդել, որ հենց Արսեն Ջուլֆալակյանը մեկնի աշխարհի առաջնության։

«Եվրոպայի առաջնությունից առաջ՝ Բելառուսի հավաքին, Չալյանը ստանում է վնասվածք։ Եվրոպայի առաջնության է մեկնում Արսեն Ջուլֆալակյանը ու նվաճում բրոնզե մեդալ։ Այնուհետև, Չալյանը չի մասնակցում Եվրոպական խաղերից առաջ առաջին ու երկրորդ հավաքներին։ Մարզիկ, որ չորս ամիս բուժվել է, մոտենում ու խնդրում է մասնակցել Եվրոպական խաղերին, փորձում եմ ընդառաջել, ես նրան ասում եմ, որ հաշվի առնելով  2017 ու 2018 թվականների պարտությունները նա չի մասնակցելու աշխարհի առաջնությանը, անկախ ամեն ինչից Արսենը պետք է մասնակցեր Եվրոպական խաղերին, բայց ընդառաջում եմ: Համաձայնվում է ու խոսք է տալիս, որ ինտրիգներ չեն լինի, սակայն վերադառնում ենք Եվրոպական խաղերից ու սկսվում է։ Ինձ ստիպում էին որոշումներս փոխել։

Մեր հիմնական պահանջն է լինել արդար ու ազնիվ, թող օլիմպիական խաղերին մասնակցի այն մարզիկը, որը արժանի է։ Ոչ մի լուրջ հավաքականում իրավունք չունեն 7-8 ամիս առաջ կազմ հայտարարել: Աստված չանի մարզիկը վնասվածք ստանա կամ ռեժիմի խախտում անի, ամեն ինչ էլ հնարավոր է, և այս ամենից հետո նա գնալո՞ւ է Օլիմպիական խաղեր։

Թող երկուսն էլ մասնակցեն միջազգային մրցաշարի, ով լավ հանդես գա, նա էլ գնա Օլիմպիական խաղերին։ Մյուս կողմից միակ պատճառաբանությունը այն է, որ միայն Կարապետ Չալյանը մասնակցի»,-ասաց Ջուլֆալակյանը։

Արսեն Ջուլֆալակյան. «Վտանգ եմ տեսնում, որ ինձ միտումնավոր վնասվածք կհասցնեն կամ կթունավորեն»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արսեն Ջուլֆալակյան. «Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավարությանը ներկայացրել եմ իրավիճակն Արցախում»

Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները

Արսեն Ջուլֆալակյանը վայր կդնի պատգամավորական մանդատը

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանն Արարատ լեռան ֆոնին ըմբշամարտի միջազգային հանրությանը կոչ է անում հետևել կանոններին (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանը սպորտի վերաբերյալ սահմանափակումների նվազեցման պարզաբանում է ներկայացրել

Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի մյուս աստղերի հետ կոչ են անում մնալ տանը (տեսանյութ)

8 հայ ըմբիշ ընդգրկվել է UWW-ի դասակարգման աղյուսակում

Արսեն Ջուլֆալակյանը՝ ՏՈԿԻՈ 2020-ի մասին․ «Այս պահի դրությամբ շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները»

Կարապետ Չալյան․ «Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին»

Խաչատրյանը՝ Ջուլֆալակյանի հայտարարության մասին. «Որոշումը կայացնում են հավաքականի մարզիչները»

Արսեն Ջուլֆալակյան. «Վտանգ եմ տեսնում, որ ինձ միտումնավոր վնասվածք կհասցնեն կամ կթունավորեն»

Ուղիղ եթեր. Լևոն Ջուլֆալակյանի ու Արսեն Ջուլֆալակյանի ասուլիսը

Արսեն Ջուլֆալակյան․ «Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում»

Հավաքականի մարզիչները կոչ են անում ինտրիգներ չփնտրել ու տալիս բոլոր հարցերի պատասխանները (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյան․ «Գոյություն ունի վիճակագրություն, որը հնարավոր չէ կեղծել»