fbpx

Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում հայ ըմբիշների ելույթները Նիսի մրցաշարում (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց Նիսի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի անդամներ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) ոսկե մեդալներ նվաճեցին, իսկ Գևորգ Ղարիբյանն (60 կգ) ու Արթուր Շահինյանը (97 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:

Խոսելով այդ մրցաշարում Մաքսիմ Մանուկյանի (87 կգ) 2 պարտության մասին՝ հայ մասնագետը ընդգծեց, որ ի սկզբանե ինքը մտադրություն չուներ Մաքսիմին ընդգրկել հավաքականի կազմում այդ առաջնության համար, սակայն ինքը մարզիկը ուժերը փորձելու ցանկություն հայտնեց: Մանուկյանը դեռևս լիովին չի վերականգնվել և հասցրել մարզավիճակ հավաքել, սակայն նրա նպատակը, ինչպես մեր բոլոր առաջատար ըմբիշների, Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է լինելու:

Լևոն Ջուլֆալակյանը, ընդհանուր առմամբ, դրական գնահատական տվեց մեր հավաքականի ելույթին տարվա առաջին ստուգատեսում, և խոսեց առաջիկա ծրագրերի և երիտասարդ ըմբիշների մակարդակի մասին:

Արթուր Ալեքսանյանը կվերադառնա Հայաստան այս շաբաթ

Ավելի մանրամասն տեսանյութում`

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Ալեքսանյանը կվերադառնա Հայաստան այս շաբաթ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նախաօլիմպիական տարվան (տեսանյութ)

Նիսի մրցաշար․ Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ նվաճեցին, 2՝ բրոնզե

Նիսի մրցաշար. Պատգամավոր մարզիկը և այլ ինտրիգներ տարվա առաջին ստուգատեսում

Արսեն Ջուլֆալակյանը՝ Նիսի մրցաշարի մասին. «Որպես պատգամավոր էլ ավելի զգոն ու հաղթական պետք է լինեմ»

Ֆրանսիայի մրցաշարին կմասնակցի հունահռոմեական ոճի 6 ըմբիշ

Հայտնի մարզիկների շնորհավորանքները՝ Հայոց բանակի օրվա առթիվ

Բռնցքամարտ․ Հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ընդամենը 2 թիմի է հաջողվել աշնանային հատվածն ավարտել առանց կարմիր քարտի

Կարեն Ասլանյան. «Հաջորդ տարում հիմնական նպատակս լինելու է Օլիմպիական վարկանիշ վաստակելը»

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփեց Հայաստանի գավաթի խաղարկությունը

Հայաստանի տասը լավագույն մարզիկները՝ ըստ VNews-ի

Մարզասերների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքները տարվա լավագույն տասը մարզիկների մրցույթում

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ արտահերթ ընտրություններում կառաջադրվի «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով

Բողոքողները․ Հայկական ակումբների «գլխացավը» և մարզիչ, ով գիտի «դեղատոմսը»