Լևանդովսկին նշել է՝ ինչ է սովորել իր նախկին մարզիչներից - VNews
Բաժիններ

Լևանդովսկին նշել է՝ ինչ է սովորել իր նախկին մարզիչներից

9 oct lead pic 2 - Լևանդովսկին նշել է՝ ինչ է սովորել իր նախկին մարզիչներից

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է՝ ինչ է սովորել իր կարիերայում տարբեր մարզիչների օրոք անցկացրած ժամանակահատվածներից:

«Կլոպի օրոք սովորեցի պրեսինգի դիմել և գնդակներ խլել, որպեսզի լրիվ արագությամբ ընթանամ դեպի մրցակցի դարպասը: Գվարդիոլայի գլխավորությամբ շատ բան իմացա տակտիկայի մասին, դա 100%-ով փոխեց ֆուտբոլի մասին իմ պատկերացումը:

Անչելոտին վստահություն սերմանեց ուժերիս նկատմամբ: Ֆլիկը դժվարին բաներ բացատրելու հարցում մասնագետ էր: Նա պարզ բառապաշարով բացատրում էր խրթին երևույթները, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա՝ ինչ պետք է անի խաղադաշտում»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է El Pais-ը:

Լեհ ֆուտբոլիստը 2020/21թթ․ մրցաշրջանի արդյունքներով ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ դառնալով եվրոպական ազգային առաջնությունների լավագույն ռմբարկու: Նա Բունդեսլիգայի նախորդ առաջնությունում մասնակցած 29 խաղում իր ակտիվում է գրանցել 41 գոլ ու 7 արդյունավետ փոխանցում:

Լևանդովսկի. «Կլոպը «Բորուսիայում» ինձ համար «վատ» ուսուցիչ էր»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նագելսմանը վարակվել է կորոնավիրուսով՝ չնայած կրկնակի պատվաստմանը

«Բավարիան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բենֆիկայի» դարպասը՝ տոնելով հերթական հաղթանակը (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը «Բենֆիկայի» դեմ խաղի համար

Անչելոտին «Ռեալի» խաղը գնահատել է «իդեալական»

Սիմեոնեն չի սեղմել Կլոպի ձեռքը խաղից հետո. նրանց մեկնաբանությունը (տեսանյութ)

Գվարդիոլայի ակումբները 19 անգամ «5+» գոլ են խփել ՉԼ-ում

«Բավարիայի» հայտացուցակը «Բենֆիկայի» դեմ խաղի համար

Կլոպ. «Պատկերացում չունեմ՝ ինչպես են հաղթում «Ոսկե գնդակը»

Դե Բրույնեն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Բայեր Լևերկուզենի» նկատմամբ (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում

Գվարդիոլան մեկնաբանել է «Բարնլիի» նկատմամբ տոնած հաղթանակը

Կլոպը՝ Սալահի մասին. «Ո՞վ է նրանից լավը»

Լևանդովսկին մտադիր է հեռանալ «Բավարիայից» ու որոշել է՝ որն է լինելու իր հաջորդ ակումբը

Կլոպը՝ «Նյուքասլի» մասին. «Փողով հաջողություն չես գնի»

Նագելսման. «Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»