fbpx
Բաժիններ

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը բավարար չէր թիմին միավոր վաստակելու համար

Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 1,5-2,5 հաշվով զիջելով հնդիկ շախմատիստուհիներին:

Մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը տոնեց վերջինն իր մրցախաղն ավարտած Լիլիթ Մկրտչյանը, որի մրցակիցը Սումյա Սվամինաթհանն էր:

Մինչ այդ Էլինա Դանիելյանը հաշտություն էր կնքել Էշա Կարավադեի հետ, իսկ Աննա Սարգսյանն ու Մարիա Գևորգյանը պարտվել էին համապատասխանաբար Ռութ Պադմինիին և ԲհակտիԿուլկարնիին:

ՀՀ հավաքականը 2 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական: 4-րդ տուրում մեր ընտրանին կմրցի 6 միավորով ռուսների հետ աղյուսակը գլխավորող Չինաստանի հավաքականի հետ: Չին շախմատիստուհիները 2,5-1,5 հաշվով հաղթեցին ղազախներին: Ռուսներն էլ ջախջախեցին Եգիպտոսի հավաքականին՝ հաղթելով բոլոր պարտիաներում:

5 միավորով լավագույն եռյակը եզրափակում են ուկրաինուհիները, որոնք 3-1 հաշվով պարտության մատնեցին Հունգարիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականը 0,5-3,5 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն: Առաջին խաղատախտակի վրա Տաթև Աբրահամյանը պարտվեց Բելա Խոթենաշվիլուն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Լիլիթ Մկրտչյանը 19-րդն է արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում

Լիլիթ Մկրտչյանին չհաջողվեց զարգացնել հաջողությունը

Լիլիթ Մկրտչյանը 9-րդն է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց լատվիացիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականն էլ առաջին պարտությունը կրեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը միավորը կիսեց իսպանուհիների հետ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը լավագույն եռյակում է

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Լիլիթ Մկրտչյանը եզրափակեց լավագույն եռյակը

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է գրանցել