Լիման դարձավ ԵԼ-ում հայկական թիմերի լավագույն ռմբարկուն և հավասարվեց եվրագավաթներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստին - VNews
Բաժիններ

Լիման դարձավ ԵԼ-ում հայկական թիմերի լավագույն ռմբարկուն և հավասարվեց եվրագավաթներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստին

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը՝ 10 փաստով

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» Կիպրոսում 1-2 հաշվով պարտվեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և ավարտեց ելույթները եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայկական ակումբների համար եվրագավաթների 2020/21թթ. խաղարկությունն ավարտվեց: Հայաստանի 4 ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ անցկացրած 7 հանդիպումներում ընդամենը 2 հաղթանակ տոնեցին, 5-ում պարտվեցին: Մեր ֆուտբոլիստները խփեցին ընդամենը 7 գոլ, սեփական դարպասը բաց թողեցին 14 գնդակ: «Նոան», «Շիրակն» ու «Ալաշկերտը» պարտություններ կրեցին անցկացրած մեկական հանդիպումներում և միայն «Արարատ-Արմենիային» հաջողվեց 2 հաղթանակ տոնել:

2. Եվրագավաթների մրցաշարերին մասնակցած հայկական 18 ակումբները 1994թ. մինչ օրս անցկացրած 259 հանդիպումներում ընդամենը 54 հաղթանակ են տոնել, 42 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 163 պարտություն, խփել են 197 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 489 գնդակ:

3. «Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ չկարողացավ Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճել: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում հետխաղյա 11մ հարվածներով զիջել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»՝ 4-5: Առաջին խաղում Վարդան Մինասյանի սաները սեփական հարկի տակ հաղթել էին 2-1 հաշվով: Պատասխան խաղում նույնպիսի արդյունքով առավելության էր հասել մրցակիցը:

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելը հայկական ակումբների համար առայժմ ամենամեծ նվաճումն է եվրագավաթներում: Այդ փուլում հանդես եկած միակ թիմն «Արարատ-Արմենիան» է:

4. Եվրագավաթների մրցաշարերում «Արարատ-Արմենիան» 5-րդ պարտությունը կրեց: Մնացած 7 հանդիպումներում ՀՀ չեմպիոնը հաղթանակ է տոնել: Անցկացրած 12 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» 21 միավոր է վաստակել, ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն է: Դա լավագույն արդյունքն է եվրագավաթների մրցաշարերի մասնակից հայկական 18 ակումբների մեջ:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթների մասնակից հայկական միակ ակումբն է, որն ունի խփած և բաց թողած գնդակների դրական տարբերություն՝ 19-16:

5. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Արարատ-Արմենիան» 4 հանդիպումներից 2-ում հաղթեց, 2-ում պարտվեց, խփեց 6 գոլ, բաց թողեց նույնքան գնդակ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Քարաբախ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

Ֆոնսեկա. «Թիմը հարձակումը շատ դանդաղ էր գործում»

«Միլանը» 90 տարվա վաղեմության ռեկորդ է սահմանել

Մխիթարյանի «Ռոման» սայթաքեց, «Արսենալն» ու «Նապոլին» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մոուրինյո. «Առաջին կեսից հետո ուզում էի 11 փոփոխություն կատարել»

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմի» հաղթանակին, «Միլանը» նույնպես հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Գենտի» դեմ խաղում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» հայտացուցակը ԲԿՄԱ Սոֆիայի դեմ խաղի համար

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Անդրանիկ Ոսկանյան․ «Ինչքան էլ դժվար է այս իրավիճակում, պետք է կենտրոնանանք և անենք մեր գործը» (տեսանյութ)