Լիոնել Մեսին բացահայտ անտեսում է Սետյենի օգնականին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Լիոնել Մեսին բացահայտ անտեսում է Սետյենի օգնականին (տեսանյութ)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների ու ակումբի մարզչական շտաբի հարաբերությունները ավելի են լարվել այն բանից հետո, երբ կատալոնական ակումբը Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Սելտայի» հետ (2:2)։

Ըստ Marca-ի՝ հանդիպումից հետո հանդերձարանում բախում է տեղի ունեցել Սետյենի թիմի ու խաղացողների միջև։ «Կապտանռնագույները» դժգոհ են եղել մարտավարությունից։

Հիմա էլ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին բացահայտ անտեսում Կիկե Սետյենի օգնական Էդեր Սարաբիայի ցուցումները։

Ջրային դադարի ժամանակ արգենտինացին երկու անգամ արհամարհել է մարզչին։ Տեսանյութում Մեսին մոտենում է տեխնիկական գոտուն  ու իր թիմակիցների հետ վերցնում ջրի շիշ։ Երբ նա սկսում է խմել, դիմակով Սարաբիան փորձում է գրավել Մեսիի ուշադրությունը, սակայն վերջինս, փոխարենը մնա թիմակիցների հետ ու լսի մարզչի ցուցումները, վերադառնում է խաղադաշտ։ Լուիս Սուարեսը նույնպես փորձում է հարձակվողի ուշադրությունը դեպի Սարաբիան հրավիրել, սակայն ապարդյուն։

Հետո Լեոն նորից վերադառնում է տեխնիկական գոտի՝ շիշը թողնելու համար, այդ ժամանակ Սարաբիան նորից փորձում է խոսել Մեսիի հետ, սակայն նա նորից անտեսում է։

Տեսանելի է, որ արգենտինացին նաև ինչ-որ բան է ասում քթի տակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» նախկին նախագահը հայտարարել է, որ Արագոնեսի փոխհատուցման մի մասն ինքն է վճարել

Կումանին դուր չի գալիս Լուիս Սուարեսի վերաբերյալ հարցերին պատասխանելը

Կուման․ «Դա լուրջ չէ․ լինելով «Բարսայի» ֆուտբոլիստներ՝ չեք կարող 2 անգամ վրիպել 11-մետրանոց իրացնելիս»

Հայտնի է «Բարսելոնայի» մրցակիցն Իսպանիայի գավաթում

Ինչո՞ւ է հնարավոր Մեսիի տեղափոխությունը ՊՍԺ. Ռիվալդոյի հիմնավորումը

«Բարսելոնան» 8 օրում 360 րոպե է խաղացել

«Բարսելոնան» միայն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Կորնելյային» (տեսանյութ)

«Բարսելոնային» զայրացրել է ՊՍԺ-ի՝ Մեսիի նկատմամբ ակնհայտ հետաքրքրությունը

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Կորնելյայի» դեմ խաղում

3 բացակա. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ գավաթային խաղի համար

Ռոմանո. Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է

Կումանը խոսել է Մեսիի որակազրկման մասին

ՊՍԺ-ն պատրաստ է խոշոր գումար վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի դիմաց

Աղբյուր. Ալաբան դեռ սպասում է այլ գրանդի զանգին

Պոչետինո. «Մեսին մոտ էր մեր թիմում հայտնվելուն»

«Բարսելոնայի», «Ռեալի» և «Բավարիայի» տրանսֆերային թիրախն «Ինտերի» ֆուտբոլիստն է