«Լիոնի» բրազիլացի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդ ակումբում - VNews
Բաժիններ

«Լիոնի» բրազիլացի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդ ակումբում

«Լիոնի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեսի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»՝ հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն արդեն կապ է հաստատել ֆրանսիական թիմի հետ ու քննարկել հնարավոր գործարքի մանրամասները։

Գիմարաեսի՝ «Լիոնից» հեռանալու ցանկությունը կարող է ավելանալ այն ֆոնին, որ Լիգա 1-ի մրցաշրջանը վաղաժամ ավարտվելուց հետո ակումբը մնացել է առանց եվրագավաթային ուղեգրի։

Բացի այդ, 22-ամյա բրազիլացին դիտարկվում է որպես Արթուրին փոխարինող։ Վերջինը կարող է լքել կատալոնական ակումբը։

Գիմարաեսի ու «Լիոնի» պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։ Երիտասարդ կիսապաշտպանը «Լիոնին» միացել է այս տարվա հունվարին։ Տրանսֆերի համար ֆրանսիական ակումբը հատկացրել է 20 միլիոն եվրո։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Բրունո Գիմարաեսը մասնակցել է 3 հանդիպման, սակայն արդյունավետ գործողությամբ(գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել։

«Լիոնը» պաշտոնական հայտարարությամբ հերքել է նախագահի խոսքը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուարեսը կարող է տեղափոխվել իսպանական այլ ակումբ

Կիկե Սետյենն ու «Բարսելոնան» կհանդիպեն դատարանում

«Յուվենտուսը» մոտ է նոր հարձակվողի ձեռքբերմանը, բայց խոսքը Սուարեսի մասին չէ

Բարտոմեուն կարող է ժամանակից շուտ լքել նախագահի պաշտոնը

«Բարսելոնան» ֆավորիտ է «Այաքսի» հրաշամանուկի համար պայքարում

Կումանը պարզաբանել է՝ ինչ կլինի, եթե Սուարեսը չհեռանա «Բարսելոնայից»

ՊՍԺ-ն հրաժարվել է Ումտիտիի տրանսֆերը գնելու մտքից ֆուտբոլիստի առողջական խնդիրների պատճառով

«Բարսելոնան» հաղթեց «Ժիրոնային», Մեսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Մեսիի չքնաղ գոլն աջ ոտքի հարվածով (տեսանյութ)

«Բարսելոնայի» գեղեցիկ գրոհն ու Կոուտինյոյի գոլը (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Ժիրոնայի» դեմ խաղում

Ռոմելու Լուկակուն եղել է Ռոնալդ Կումանի տրանսֆերային թիրախը

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ժիրոնայի» դեմ խաղի համար

Մեսին կարող է բաց թողնել Լա Լիգայի մեկնարկը

«Նա միզեց ոչ միայն ակումբի աշխատակցի, այլ իր կարիերայի վրա». Ինչու և ինչպես կործանվեց Ռիկարդու Կուարեժման

Կումանի երազանքը հարձակման գծում, որ «Բարսելոնան» չի կարող իրականացնել