«Լիոնի» նախագահը՝ Լիգա 1-ի վաղաժամ ավարտի մասին․ «Մենք ուղղակի ապուշ ենք» - VNews
Բաժիններ

«Լիոնի» նախագահը՝ Լիգա 1-ի վաղաժամ ավարտի մասին․ «Մենք ուղղակի ապուշ ենք»

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան քննադատել է Լիգա 1-ի ղեկավարությանը, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը վաղաժամ ավարտելու որոշում է կայացրել։

Օլային ամենաշատը բարկացրել է այն, որ Իսպանիայում շուտով շարունակվելու է մրցաշրջանը, իսկ Ֆրանսիայում անմիջապես որոշեցին, որ պետք է ավարտել։

«Վերջին երկու ամիսներին իսպանական ֆուտբոլի պաշտոնատար անձինք վերահսկում են իրավիճակն ու համագործակցում ՈՒԵՖԱ-ի հետ։ Զարմանալի է այն, որ Իսպանիայում համաճարակն ավելի ակտիվ է, քան Ֆրանսիայում, բայց այստեղ մրցաշրջանն ավարտված է, իսկ այնտեղ լուծում գտան շարունակելու։

Ապրիլի 23-ին ՈՒԵՖԱ-ի խորհրդակցությանը ներկա էին ինչպես Լա լիգայի, այնպես էլ Լիգա 1-ի ներկայացուցիչները։ Երկու կողմին էլ առաջարկվել է սպասել, բայց մեր ներկայացուցիչներն անհամբեր էին։ Մենք պարզապես ապուշներ ենք։ ՈՒԵՖԱ-ն բժշկական արձանագրություն է տրամադրել, իսկ մենք դրան ուղղակի ուշադրություն չենք դարձրել։ Սա անհավատալի սկանդալ է»,- L’Equipe-ը փոխանցում է Ժան-Միշել Օլայի խոսքը։

Հիշեցնենք, որ Լիգա 1-ի վաղաժամ ավարտով ՊՍԺ-ն չեմպիոն է հռչակվել, իսկ «Լիոնը» չի կարողացել եվրալիգայի ուղեգիր նվաճել։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» բարդ արտագնա խաղը, ՄՅՈւ-ի բացառիկ շանսը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հայտնի է առաջին թիմը, որը կվերադառնա Լա լիգա

«Ռեալի» հայտացուցակը «Գրանադայի» դեմ խաղի համար

Բեյլը ծրագրում է ծիծաղե՞լ պահեստայինների նստարանին մինչև 2022 թվականը

Մեսին հանգստի կարիք ունի

Հինգշաբթի «Ռեալը» կարող է Լա լիգայի չեմպիոն հռչակվել

Պայքար «կենդանության» և եվրագավաթների համար․ ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գրիզմանը վնասվածք է ստացել և Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս չխաղալ

«Ատլետիկոն» 3 գոլ խփեց, բայց հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Վալյադոլիդին» (տեսանյութ)

Մեսիի ֆանտաստիկ ռեկորդն ու Գրիզմանի «անտանելի» վրիպումը «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

Վիդալն առաջ է մղել «Բարսելոնային» «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վալյադոլիդի» դեմ խաղում

Հանուն պրեզենտացիայի՝ «Լորյանի» մի նորեկն ինքնաթիռից է ցատկել, մյուսը՝ սուզվել ջրի տակ (տեսանյութ)

«Բարսելոնայի» արտագնա խաղն ու «Յուվենտուսի» բարդ քննությունը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VAR-ը նորից օգնության հասավ. «Ռեալը» վստահ է հաղթանակ տանում (տեսանյութ)