-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ «Յուվենտուսի» ու «Լիոնի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 7-ին։
Ֆրանսիական ակումբը, սակայն, պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով իր նախագահի խոսքը։
«Լիոնը» ցանկանում է պարզաբանել, որ «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք հանդիպման հստակ ժամանակացույցը դեռևս հայտնի չէ՝ չնայած նախորդող հայտարարությանը։
Այդ հանդիպման ժամանակացույցը որոշվելու է եզրափակիչ փուլերի անցկացման որոշման շրջանակում, որ կայացվելու է ՈՒԵՖԱ-ի կողմից։ Ժամանակացույցի մասին առաջիկայում հայտարարություն կտարածի հենց ՈՒԵՖԱ-ն»,- ասված է թիմի պաշտոնական հայտարարության մեջ։
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո