«Լիվերպուլը» հաստատել է, որ Վան Դեյկը ծնկի վիրահատության կենթարկվի - VNews
Բաժիններ

«Լիվերպուլը» հաստատել է, որ Վան Դեյկը ծնկի վիրահատության կենթարկվի

«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ծնկի վիրահատության է ենթարկվելու:

««Լիվերպուլը» հաստատում է՝ հոլանդացին վիրահատական միջամտության կարիք կունենա ծնկի վնասվածքից հետո, որ ստացել է «Էվերտոնի» դեմ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում (2-2): Կենտրոնական պաշտպանը վնասել է ծնկի կապանները «կապույտների» դարպասապահ Ջորդան Փիքֆորդի հետ բախումից հետո:

«Լիվերպուլն» այս փուլում չի կարող հստակ ժամկետներ նշել ֆուտբոլիստի՝ վնասվածքից ապաքինվելու վերաբերյալ: Վան Դեյկը վիրահատությունից հետո վերականգնողական ծրագիր կսկսի ակումբային բժիշկների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերադարձնի մարզավիճակը»,- հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վան Դեյկը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի հետագա հատվածը: Խաղի 6-րդ րոպեին Փիքֆորդը տուգանային հրապարակում հարված է հասցրել հոլանդացուն, ինչից հետո նա հայտնվել է խոտածածկին: Մրցավար Մայքլ Օլիվերը որոշել է, որ «Լիվերպուլի» խաղացողը եղել է խաղից դուրս վիճակում, և նշանակել ազատ հարված:

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Ասթոն Վիլայի» նկատմամբ (տեսանյութ)

Վիրջիլ վան Դեյկը հաջողությամբ վիրահատվել է

Պիկֆորդը սպառնալիքներ է ստանում վան Դեյկին վնասվածք հասցնելուց հետո

«Ռեալի» գերկամային ոչ-ոքին, «Լիվերպուլի», «Սիթիի», «Ատլետիկոյի» հաղթանակները, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Շեֆիլդի» նկատմամբ (տեսանյութ)

Թոփ ակումբները բանակցում են Եվրոպական Պրեմիեր լիգայի ստեղծման շուրջ

Վան Դեյկն ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ

«Էվերթոն» – «Լիվերպուլ». մեկնարկային կազմերը

Կլոպ. «Էվերթոնը» լավագույնն էր այս տրանսֆերային շուկայում»

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Ֆիրմինո․ «Նա կախարդ է և անում է բաներ, որոնք պարզապես չեն կարող իրական լինել»

Կլոպը հուզիչ նամակ է գրել «Լիվերպուլի» 11-ամյա երկրպագուին

Պրեմիեր լիգան՝ 18 թիմով. «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» ծրագիրը

«Լիվերպուլը» 7 գոլ բաց թողեց և պարտվեց «Ասթոն Վիլային» (տեսանյութ)

«Լիվերպուլի» առաջատարը վարակվել է կորոնավիրուսով

Պաշտոնական․ «Լիվերպուլի» հարձակվողը կարիերան կշարունակի «Շեֆիլդ Յունայթեդում»