«Լիվերպուլը» կողմնորոշվել է Կլոպի փոխարինողի հարցում - VNews
Բաժիններ

«Լիվերպուլը» կողմնորոշվել է Կլոպի փոխարինողի հարցում

thumb 117576 default news size 5 - «Լիվերպուլը» կողմնորոշվել է Կլոպի փոխարինողի հարցում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 08:24

-

-

«Լիվերպուլը» կդիտարկի Սթիվեն Ջերարդին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը, եթե մերսիսայդյան թիմը ներկայումս մարզող Յուրգեն Կլոպը ստանձնի Գերմանիայի հավաքականի ղեկը: Այս մասին հաղորդում է Goal․com-ը՝ հղում կատարելով Mirror-ին:

ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Կլոպը 2022 թվականին Բունդեսթիմում կարող է փոխարինել Յոահիմ Լյովին: «Լիվերպուլը», այդ ամենով պայմանավորված, սկսել է մտածել ներկայիս գլխավոր մարզչի հավանական փոխարինողի մասին, և այդ պաշտոնում աշխատելու գլխավոր թեկնածուն ներկա պահին Ջերարդն է: Անգլիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը տպավորված է Սթիվենի՝ «Ռեյնջերսում» կատարած աշխատանքով և շարունակում է հետևել նրա գործունեությանը:

0 JS228546717 - «Լիվերպուլը» կողմնորոշվել է Կլոպի փոխարինողի հարցում

Ջերարդը 1998 թվականից որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Լիվերպուլում»: 2015 թվականի հունվարին հայտարարել է ակումբի հետ նոր պայմանագիր չստորագրելու որոշման մասին և տեղափոխվել «Լոս Անջելես Գելեքսի»: 2016 թվականի նոյեմբերին ավարտել է մարզական կարիերան: 2018 թվականի ամառվանից աշխատում է որպես «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ:

Գլազգոն ներկայացնող թիմը 30 խաղից հետո գլխավորում է Շոտլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Սելթիկից» առաջ անցնելով 15 միավորով: «Ռեյնջերսը» դուրս է եկել նաև Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է չեխական «Սլավիայի» հետ:

«Լիվերպուլի» ավագը երկար ժամանակ չի խաղա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Forbes. Աշխարհի ամենաարժեքավոր ֆուտբոլային ակումբները

«Լիվերպուլ» – «Ռեալ», «Բորուսիա» – «Մանչեսթեր Սիթի»․ մրցավարական անձնակազմը

Անակնկալ․ Հանրահայտ մարզիչը կարող է գլխավորել «Բավարիան» Ֆլիկի հեռանալու դեպքում

Առնոլդի գոլը կամային հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Վալդանո. «Երբ «Սանտիագո Բեռնաբեուն» պատրաստ լինի, մարզումային խաղադաշտի նման կլինի «Էնֆիլդը»

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

«Ես բացատրեցի որոշումս, նա ընդունեց»․ Կլոպի ու Կեյտայի միջև կոնֆլիկտ չի եղել

Ջերմ զրույց խաղից հետո․ ինչ են խոսել Պերեսը, Վինիսիուսն ու Ֆաբինյոն

This is Անկում. Կլոպի ժամանակը սպառվե՞լ է «Լիվերպուլում»

Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

«Քանի դեռ չես նվաճել՝ գավաթին ձեռք մի՛ տուր». սնահավատության 4 դեպք, որոնք աշխատել են

Կլոպ. «Խոստանում եմ՝ ամեն ինչ կանենք, որ քամբեք կատարենք»

«Ռեալն» ուժեղ էր «Լիվերպուլից» առաջին խաղում (տեսանյութ)

«Ռեալը» կրկին մեծացնում է առավելությունը՝ 3-1 (տեսանյութ)

«Լիվերպուլը» կրճատում է հաշվի տարբերությունը «Ռեալի» հետ խաղում (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ռեալն» ու «Սիթին» հաղթում են (տեսանյութ)