«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նապոլիի» եզրային հարձակվող Լորենցո Ինսինյեի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է La Reppublica պարբերականը, մերսիսայդցիները ֆուտբոլիստի տրասնֆերը գնելու համար իտալական ակումբին առաջարկել են 70 միլիոն եվրո: Գործարքին կարող է մասնակցել նաև հայտնի գործակալ Մինո Ռայոլան, ում միջոցով էլ անգլիական գրանդն արել է առաջարկը:
Սակայն «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մտադիր չէ բաժանվել իտալացի խաղացողից 150 միլիոն եվրոյից պակաս գումարով:
Ինսինյեի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո