fbpx
Բաժիններ

«Լիվերպուլի» կիսապաշտպանը նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել թիմի հետ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենն այսօր նոր պայմանագիր է կնքել մերսիսայդյան ակումբի հետ: Պայմանագրի համաձայն՝ ֆուտբոլիստը թիմում կմնա մինչև 2023 թվականի ամառ՝ հաղորդում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Չեմբերլենը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2017 թվականի օգոստոսից: Թիմի կազմը համալրել է Լոնդոնի «Արսենալից»:

«Ես իսկապես շատ հուզված եմ, քանի որ երկար եմ սպասել այս պահին: Ամեն ինչ կանեմ, որպեսզի անցյալ տարվա բացը լրացնեմ: Յուրաքանչյուր օրն ինձ համար կարևոր է, քանի որ միշտ չէ, որ հնարավորություն ես ստանում «Լիվերպուլում» հանդես գալու: Ես իսկապես ոգևորված եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել թիմի հետ:

Լինում են պահեր, որ սկսում եմ ոչ այնքան լավ հանդես գալ, սակայն ես խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ՝ այդ պահերը շտկելու ու այս թիմին առաջ մղելու համար: Հուսով եմ՝ կկարողանամ այնքան լավ ելույթ ունենալ, որքան վնասվածք ստանալուց առաջ էր: Ցանկանում եմ թիմի այն ֆուտբոլիստների մաս կազմել, որոնք վստահ են, որ մեր նվաճումները դեռ առջևում են»,- ասել է ֆուտբոլիստը պայմանագիր կնքելուց հետո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուարես. «Լիվերպուլի» երկրպագուները լավագույն են աշխարհում»

Ստեռլինգ. «Աղջիկս երգեր է երգում Սալահի մասին»

Անկասելի «Լիվերպուլը» կրկնել է ԱՊԼ-ի տպավորիչ 2 ռեկորդ

«Լիվերպուլը» հաղթեց «Վեսթ Հեմին» բարդագույն խաղում (տեսանյութ)

«Լիվերպուլի» մեկնարկային կազմը «Վեսթ Հեմի» դեմ խաղում

Ռոբերտսոն. «Ամաչում եմ Մեսիի հետ ունեցած միջադեպի համար»

Վերներ․ «Հնարավոր է՝ իմ խաղաոճը համապատասխանում է «Լիվերպուլին»

«Ոչ ոք չէր հավատում, որ Ֆիրմինոն կկարողանար ֆուտբոլ խաղալ»․ «Հոֆենհայմի» նախկին գլխավոր տնօրեն

Լևանդովսկի․ «Գրազ եկա Կլոպի հետ, որ եթե մեկ մարզմանը 10 գոլ խփեի, նա ինձ պետք է 50 եվրո վճարեր»

«Լիվերպուլի» կիսապաշտպանը շարքից դուրս է մնում 3 շաբաթով

Կլոպը պատասխանել է «Յունայթեդի» 10-ամյա երկրպագուի նամակին

Հայտնի է՝ որքան ժամանակ բաց կթողնի Նգոլո Կանտեն

Յենս Լեմանն ասել է՝ ինչի հաշվին իր անպարտելի «Արսենալը» կհաղթեր այս «Լիվերպուլին»

Վերներ. «Այդ ակումբի հետաքրքրությունն իմ հանդեպ՝ մեծ հպարտության առիթ է»

Մեսին խոսել է «Ատլետիկոյի» հաղթանակի մասին «Լիվերպուլի» նկատմամբ

Վան Դեյկ. «Խուճապի մատնվելու կարիք չկա»