«Լիվերպուլը» հարգանքի տուրք է մատուցել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակին - VNews
Բաժիններ

«Լիվերպուլը» հարգանքի տուրք է մատուցել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակին

Անգլիական «Լիվերպուլը» հարգանքի տուրք է մատուցել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին, որն ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին սպանվել էր ոստիկանության սպայի կողմից։

Մերսիսայդյան ակումբը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ Լուսանկարում ֆուտբոլիստները, ծնկի գալով, հարգանքի տուրք են մատուցել։

«Միասնությունն ուժ է»,- այսպես է մեկնաբանել «Լիվերպուլը» հրապարակված լուսանկարը։

Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդն սպանվել է ոստիկանության կողմից կալանավորման ընթացքում։ Նրան կալանավորում էին սուպերմարկետում կեղծ կտրոնով վճարելու փորձի համար։

Ֆլոյդին ձերբակալման ընթացքում ձեռնաշղթաներ են հագցրել, պառկեցրել գետնին։ Ոստիկաններից մեկը ոտքը դրել է Ջորջ Ֆլոյդի պարանոցին՝ դժվարացնելով նրա շնչառությունը։ Ջորջ Ֆլոյդը րոպեներ շարունակ աղաղակել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկանները դրան ուշադրություն չեն դարձրել։

Ձերբակալությանը մասնակցած ոստիկանության չորս աշխատակիցներն էլ ազատվել են աշխատանքից։ Ջորջի պարանոցին ոտքը դրած սպան մեղադրվում է սպանության համար։

Այս սպանությունից հետո ԱՄՆ-ում չեն դադարում ցույցերն ու բողոքի ակցիաները։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ջորջ Ֆլոյդի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև Մարկուս Թյուրամը, Ջեյդոն Սանչոն, Աշրաֆ Հաքիմին և Կիլիան Մբապեն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական․ «Լիվերպուլը» պայմանագիր է կնքել ԱՊԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

Այսպիսի ժեստերի համար էլ Կլոպին սիրում են. գերմանացու խոստումն իր ֆուտբոլիստներին

«Լիվերպուլի» առաջին հաղթանակը գործող չեմպիոնի կարգավիճակում (տեսանյութ)

ՉԼ հաղթողի 2 գլխավոր ֆավորիտներն ըստ Յուրգեն Կլոպի

«Նա նոր մարտահրավեր է ցանկանում». Ռումենիգեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց, հետո ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Սիթին» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» համար (ֆոտո, տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վան Դեյկը իրեն համեմատել է Ռոջեր Ֆեդերերի հետ

Սալահը ասել է, թե ինչ է առաջինը հարցրել Կլոպին «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Գվարդիոլան հայտնել է՝ «Սիթին» «Լիվերպուլի» համար կբացի՞ չեմպիոնական միջանցք, թե՞ ոչ