-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Վիրջիլ վան Դեյկի ու Ջո Գոմեսի վնասվածքները «Լիվերպուլին» ստիպել են նոր կենտրոնական պաշտպան փնտրել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, մերսիսայդցիներն արդեն գտել են իրենց թիրախին՝ «Այաքսի» պաշտպան Պեր Շուրսը, որին իր խաղաոճով նմանեցնում են ամստերդամյան ակումբի մեկ այլ սանի՝ Մատեյս դե Լիխտին: 21-ամյա պաշտպանը բավական հաջող մրցաշրջան է անցկացնում, ինչի շնորհիվ գրավել է Յուրգեն Կլոպի ուշադրությունը: Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է հունվարին «Այաքսին» առաջարկել 30 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» դիտարկում է նաև «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոյին գնելու տարբերակը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո