fbpx
Բաժիններ

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի թիմը մեկնարկեց աշխարհի ուսանողական առաջնությունում

Մյունխենում մեկնարկել է լողափնյա վոլեյբոլի աշխարհի ուսանողական առաջնությունը: Հայաստանը 32 թիմերի շարքում ներկայացնում են Ռազմիկ Հակոբյանը և Աշոտ Բալաբեկյանը:

Մեկնարկային տուրում Հայաստանի թիմը 0-2 (16-21, 12-21) հաշվով պարտություն կրեց Կիպրոսը ներկայացնող Կրիսոստոմեու-Լիոտատիս զույգից: Երկրորդ հանդիպումը ևս լավ չդասավորվեց հայ մարզիկների համար, Ավստրիայի հետ խաղում Հակոբյան-Բալաբեկյան զույգը պարտվեց 0-2 հաշվով (14:21, 13:21):

Վաղը Հայաստանի թիմը կմրցի Սլովենիայի հետ:

Հայաստանի թիմի ելույթների հովանավորը Վիվառո ընկերությունն է՝ իր VBet միջազգային բրենդով:

Vbet-ն այս տարի ընդլայնել է գործունեության աշխարհագրությունը, բուքմեյքերական կետեր է բացել Գերմանիայում, ինչպես նաև գործունեության լիցենզիաներ է ստացել Ֆրանսիայում, Անգլիայում և եվրոպական այլ երկրներում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: