Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լորան Բլանը մերժել է իսպանական 3 ակումբի առաջարկ և սպասում է «Բարսելոնային»

laurent blanc gestures - Լորան Բլանը մերժել է իսպանական 3 ակումբի առաջարկ և սպասում է «Բարսելոնային»

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարճատև դադարից հետո մտադիր է վերադառնալ մարզչական գործունեությանը և գլխավորել եվրոպական ակումբներից մեկը:

Վերջին ամիսներին ֆրանսիացի մասնագետը մերժել է իսպանական 3 ակումբի առաջարկ: 51-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրվել են «Սևիլիան», «Լաս Պալմասը» և «Բենֆիկան», որոնք նրան առաջարկել են երկամյա պայմանագրեր՝ բավականին բարձր աշխատավարձով:

Բլանը երազում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի մասին և սպասում կատալոնական ակումբի առաջարկին: Ֆրանսիացին ակումբի գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը, ցուցակը գլխավորում է Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:

Հիշեցնենք, որ Բլանը 1995-1996 մրցաշրջանում խաղացել  է «կապտանռնագույնների» կազմում և նվաճել 3 տիտղոս՝ Իսպանիայի Գավաթ, Իսպանիայի Սուպերգավաթ և ՈՒԵՖԱ Գավաթակիրների Գավաթը:


    • Ընթերցեք նաև

Հայտնի է, թե ինչու է Զիդանը հրաժարվել Նեյմարին գնելու մտքից

Բոնուչին մոտ է Ֆրանսիա տեղափոխությանը

«Բարսելոնան» համաձայնության է հասել Ռաբիոյի հետ

Անհավանական թռիչք. Թոփ-20 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը շատ է բարձրացել

«Բարսելոնան» ռեկորդային շահույթ է ունեցել 2017/18 մրցաշրջանում

Ինչ ազդեցություն է ունեցել Նեյմարը՝ Արթուրի «Բարսելոնա» տեղափոխության վրա

Գրիզման. «Հպարտ եմ, որ մերժել եմ «Բարսելոնային»»

Կոուտինյոն կփոխի քաղաքացիությունը հանուն «Բարսելոնայի»

Ռոնալդու․ «Վերջում կիմանանք, ով էր լավագույնը, ես, թե Մեսին»

«Բարսելոնան» պատասխանել է Ռայոլային

Տոնն ավարտված է. Ի՞նչ ֆուտբոլ դիտել աշխարհի առաջնությունից հետո

Մբապեն պատմել է, թե որտեղ է շարունակելու կարիերան

«Բարսելոնայի» կիսապաշտպանն «Արսենալ» տեղափոխվելու ճանապարհին է

Բուֆոնի նորամուտի խաղում ՊՍԺ-ն պարտվել է

ՊՍԺ-ն թույլ չի տա թիմի կիսապաշտպանին տեղափոխվել «Բարսելոնա»

Սիլեսենին դեռ հարցեր են տանջում. հոլանդացու ապագան մշուշոտ է