«Լոռին» Վանաձորում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Լոռին» Վանաձորում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Հայաստան, VBET Պրեմիեր Լիգա, 17 տուր

04 Մարտ 2021 - 14:00

2

ՖԱ Լոռի

0

ՖԱ Նոա

1 - 0 Nikola Tripkovic - 12`

2 - 0 Ղուկաս Պողոսյան - 92`

«Լոռին» 14 խաղից հետո վաստակել է 23 միավոր և այժմ զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Առաջատար «Արարատն» (13 մրցավեճ) ունի 25 միավոր, 2-րդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտը» (12 հանդիպում)՝ 24 միավոր:

«Նոան» 13 խաղից հետո իր ակտիվում գրանցած 19 միավորով եզրափակում է ուժեղագույն հնգյակը:

Ալբերտ Սոլոմոնովի գլխավորած թիմը պարտություններ էր կրել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում իր նախորդ 2 հանդիպումներում՝ 2 դեպքում էլ զիջելով «Ալաշկերտին» (0-1, 1-2): Իսկ մինչ այդ անպարտելի էր 3 անընդմեջ մրցավեճում՝ տոնելով 2 հաղթանակ, գրանցելով 1 ոչ-ոքի:

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը պարտություն չէր կրել առաջնությունում իր նախորդ 4 խաղերում՝ գրանցելով 2-ական հաղթանակ ու ոչ-ոքի: «Նոան» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում վերջին անգամ պարտվել էր անցած տարվա նոյեմբերի 23-ին, երբ 12-րդ տուրում հյուրընկալվելիս 1-3 հաշվով զիջել էր «Արարատ-Արմենիային»։

Այս թիմերի միջև առաջնության շրջանակում կայացած վերջին 5 հանդիպումներում կողմերը հաղթել են 2-ական անգամ, գրանցվել է 1 ոչ-ոքի:

17-րդ տուրի շրջանակում կկայանան նաև հետևյալ մրցավեճերը՝ «Փյունիկ» – «Ալաշկերտ» (մարտի 5, 14:00), «Վան» – «Ուրարտու» (մարտի 6, 14:00), «Շիրակ» – «Արարատ-Արմենիա» (մարտի 7, 14:00):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Դժվար է, վճռորոշ փուլ ենք մտել, պետք է կարողանանք ճիշտ խաղալ և քիչ սխալվել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Առաջին 15-20 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցինք, որի պատճառով մեր պլանները խառնվեցին իրար» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Այսօր այնքան գոլային պահեր ստեղծեցինք, որ 10 խաղի կբավականացներ» (տեսանյութ)

Արտակ Եդիգարյան․ «Չգիտեի, որ սա կարիերայիս 400-րդ խաղն էր» (տեսանյութ)

Վալերիո Վիմերկատի․ «Ֆանտաստիկ առաջնություն է ընթանում․ մենք ևս ուզում ենք չեմպիոն դառնալ» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Վարդան Բիչախչյանն ստացել է VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակը

«Նոան» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ գոլառատ խաղում (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ» – «Նոա». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Ալաշկերտը» վերջնամասում հաղթանակ կորզեց «Ուրարտուից» ու դարձավ առաջատար (տեսանյութ)

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

«Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Հանրապետականը» սպասում է ուժեղագույն քառյակի թիմերից 2-ի առճակատմանը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 20-րդ տուրից առաջ