fbpx
Բաժիններ

«Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը հերքում է, որ վիրավորել է Էրիկ Վարդանյանին

«Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այսօր անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ Վանաձորում կայացած հանդիպմանը տրիբունայից «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանն անվայել արտահայտություններ է արել Էրիկ Վարդանյանի հասցեին՝ մասնավորապես ասելով․ «Այդ կապիկի ոտքերը ջարդեք»։

Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մեղադրանքին ու գրել․ «Այսօր մամուլում հնչել և «պատահական զուգադիպությամբ» հրապարակվել են ակնհայտ ստահոդ և խեղաթյուրված տեղեկատվություն, որով փորձ է արվել ինձ վերագրել մի բան, որի դեմ պայքարել եմ ողջ ֆուտբոլային գործունեությանս ընթացքում:

Համոզված եմ, որ առանց ֆուտբոլային օրենքների խստագույն, համահավասար և արդարացի պահպանման ու միաժամանակ՝ առանց երկաթյա կարգապահության ֆուտբոլում անհնար է հասնել հաջողության: Արել և շարունակելու եմ անել ամեն բան, նշված սկզբունքը հայկական ֆուտբոլի անխախտ սկզբունքներից մեկը դարձնելու համար:

Ինչ վերաբերվում է վերոնշյալ նյութերին, ապա, ֆուտբոլային պաշտոնյայի իմ պարտավորությունն է և գործադիր կոմիտեի անդամի իմ իրավունքը՝ պահանջել հնչեցրած հարցերի ներֆուտբոլային ատյանների կողմից մանրակրկիտ և անաչառ քննարկում և արդյունքների հրապարակում, ինչն էլ ես կանեմ հետևողականորեն»։

Հիշեցնենք, որ այսօր Արաս Օզբիլիսն ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայկական ֆուտբոլի խնդիրներին՝ միաժամանակ խոսելով Էրիկ Վարդանյանի՝ «Արարատի» դեմ հանդիպմանը ցուցաբերած վարքագծի մասին։

Սուրեն Չախալյանը՝ Էրիկ Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի և պարտության մասին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը Սևակ Ասլանյանի հետ

«Փյունիկի» մարզիչները վերապատրաստում են անցնում «Վալենսիայում»

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

Կարապետյանի և Վարդանյանի «Սոչին» նոր գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Հաստատվել է՝ ովքեր են մասնակցելու ՀՖՖ նախագահի ընտրություններին

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության է ենթարկվել

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Դավիդ Կամպանյա․ «Երևանի» ֆուտբոլիստներն այս բարդ իրավիճակում խաղացին զինվորների պես» (տեսանյութ)