«Լոռին» «Ալաշկերտին» տեխնիկական պարտություն գրանցելու կոչ է արել - VNews
Բաժիններ

«Լոռին» «Ալաշկերտին» տեխնիկական պարտություն գրանցելու կոչ է արել

Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:11

-

-

«Լոռի» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Լոռի» – «Ալաշկերտ» խաղում հյուրերին տեխնիկական պարտություն գրանցելու կոչով: Այդ խաղում «Ալաշկերտը» հաղթել էր նվազագույն հաշվով:

«VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Լոռի ՖԱ» – «Ալաշկերտ» հանդիպման 84-րդ րոպեին «Ալաշկերտի» մարզչական անձնակազմը օգտագործեց փոփոխություն կատարելու երրորդ դադարը՝ փորձելով փոխարինել երկու ֆուտբոլիստների։ Բայց ինչ-ինչ պատճառներով նրանցից միայն մեկը մտավ խաղադաշտ. N7 Վանգու Գոմեսին փոխարինեց N19 Կամարան։ Տեղի ունեցած որոշակի դադարից հետո մրցավարը սուլիչով հրահանգեց խաղը շարունակել, գնդակը մտավ խաղի մեջ, իսկ հետո, հաջորդ դադարին մրցավարը թույլ տվեց չորրորդ դադարով կատարել ևս մեկ փոփոխություն. N8 Գագիկ Դաղբաշյանին փոխարինեց N4 Յովանովիչը։

ՖԻՖԱ-ի ֆուտբոլ խաղի կանոնների 2020/21 թթ․ մրցաշրջանի խմբագրության համաձայն՝ թիմը իրավունք ունի խաղի հիմնական ժամանակի ընթացքում կատարել առավելագույնը 5 փոփոխություն՝ առավելագույնը 3 դադարով, ընդ որում՝ ընդմիջմանը կատարված փոփոխությունները չեն հաշվվում: Խաղի կանոնների համաձայն՝ մրցավարն իրավունք չունի իր հայեցողությամբ թույլ տալ 4-րդ դադարով կատարել փոփոխություն։ Ուստի վերոնշյալ խաղում «Ալաշկերտն» օգտվել է 4 դադարից, ինչն օրենքի կոպտագույն խախտում է և պատժվում է տեխնիկական պարտությամբ։

«Լոռի» ՖԱ-ն ցանկություն չունի կաբինետներում միավորների պաշար հավաքել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի» ակումբի նկատմամբ առանձնահատուկ որոշումներ են կայացվում, մասնավորապես՝ բոլոր թիմերն օգտվեցին COVID-19-ի հետեւանքով դադարի իրավունքից, իսկ մեր թիմը COVID-19-ի պատճառով չկարողացավ համալրվել և ներկայանյալ առաջին տուրին, և մեզ գրանցեցին տեխնիկական պարտություն։

Կարեւոր է ընդգծել, որ մենք ՀՖՖ-ին տեղեկացրել էինք մեր ունեցած խնդրի մասին նախապես՝ մրցաշրջանի մեկնարկից 20 օր առաջ։
ՀՖՖ-ից ակնկալում ենք ՖԻՖԱ-ի ֆուտբոլ խաղի կանոններին համապատասխան որոշում, նման օրինակները բազմաթիվ են։ Ընթացիկ մրցաշրջանում, օրինակ, «Ռոմային» գրանցվեց տեխնիկական պարտություն ավելացված ժամանակում 6-րդ փոխարինումը կատարելու համար։

Հատկանշական է նաեւ, որ «Լոռի» ՖԱ-ն, պահպանելով ՖԻՖԱ-ի արդար խաղի կանոնները, ընդառաջեց «Ալաշկերտին» եւ համաձայնեց հետաձգել ՀՖՖ-ի կողմից նախկինում դեկտեմբերի 12-ին նշանակված այս հանդիպումը»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

Հայտնի է՝ ինչ ժամկետ ունի «Արարատ-Արմենիայի» և նոր գլխավոր մարզչի միջև պայմանագիրը

«Արարատի» 9 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, Երմակովի սպասվող ռեկորդն էլ չկայացավ

Տիգրան Դավթյան. «Նվիրվածությունն ու ցանկությունը պետք է առաջնային լինեն մեր թիմում» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան. «Ունեինք և՛ տարածքային առավելություն, և՛ պահեր, բայց ֆուտբոլում դա դեռ չի ապահովում արդյունք» (տեսանյութ)

Գագիկ Դաղբաշյան․ «Շիրակը» շատ լավ էր պաշտպանվում, իսկ մենք մեր շանսերը չօգտագործեցինք» (տեսանյութ)

Հովհաննես Նազարյան․ «Շիրակն» ավելի մոտ էր հաղթանակին, քան «Ալաշկերտը» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» 1 միավորով կվերադառնա Գյումրիից (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Շիրակ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղի ժամանակացույցը

Արտակ Գրիգորյանը՝ VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու և այլ թեմաների մասին (տեսանյութ)

«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Նոա» – «Փյունիկ», մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Վանը» 5 օրում 2-րդ անգամ ցուցադրեց՝ ինչպես 90 րոպեում հաղթել չեմպիոնին․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Վան» խաղից

VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ մրցանակին արժանանալու մասին (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Ես առայժմ չգիտեմ, թե ֆուտբոլիստները ինչ հնարավորություններ ունեն» (տեսանյութ)