«Լոռին» կարող է չմասնակցել Հայաստանի առաջնությանը - VNews
Բաժիններ

«Լոռին» կարող է չմասնակցել Հայաստանի առաջնությանը

«Լոռին» ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել.

«Ինչպես արդեն տեղյակ եք, «Լոռի» ՖԱ 19 ներկայացուցիչներ՝ ներառյալ ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի եւ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հուլիսին վարակվել էին COVID-19 կորոնավիրուսով եւ ավելի քան երկու շաբաթ գտնվել էին ինքնամեկուսացման մեջ։

Դրանով պայմանավորված՝ «Լոռի» ՖԱ-ն հուլիսի 20-ին նամակով դիմել էր ՀՖՖ Մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժին եւ խնդրել, որպեսզի առաջիկա առաջնության խաղացանկը կազմելիս հաշվի առնեն այն հանգամանքը, որ ակումբի որոշ աշխատակիցներ եւ ֆուտբոլիստներ մեկուսացումից դուրս են գալու միայն օգոստոսի սկզբին, նորեկները նույնպես կարող են ժամանել միայն օգոստոսի սկզբին։

Հուլիսի 27-ին «Լոռի» ՖԱ-ն եւս մեկ գրությամբ դիմեց ՀՖՖ՝ ներկայացնելով նաեւ այն ֆուտբոլիստների եւ աշխատակիցների PCR թեստավորման արդյունքները, որոնք դեռեւս դրական պատասխան էին ստացել եւ չէին կարող դուրս գալ ինքնամեկուսացումից։

ՀՖՖ-ն, չպահպանելով «արդար խաղի» սկզբունքը, հարցում է ուղարկել «Ուրարտու»՝ արդյոք ակումբը համաձայն է հետաձգել առաջին մրցափուլի «Ուրարտու» – «Լոռի» հանդիպումը, ինչին ստացել է բացասական պատասխան։

Հարկ ենք համարում ընդգծել, որ 2019 թվականի օգոստոսի 4-ին նախատեսված ԲԽ 2019/20 թթ մրցաշրջանի առաջին մրցափուլի «Փյունիկ» – «Լոռի» հանդիպումը հետաձգվեց, քանի որ ՀՖՖ նախագահը հիմք էր ընդունել տանտերերի խնդրանքն ու առանց «Լոռի» ՖԱ դիրքորոշումը հարցնելու՝ որոշում կայացրել։

Այսօր «Լոռի» ՖԱ ղեկավար կազմի ժողովի ընթացքում որոշում կայացվեց, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա ԲԽ առաջին մրցափուլի՝ օգոստոսի 17-ին նշանակված «Ուրարտու»-ի դեմ խաղում, քանի որ ակումբի բազմաթիվ ներկայացուցիչներ ինքնամեկուսացումից դուրս են եկել միայն օգոստոսի սկզբին, նորեկները եւ մարզչական շտաբը Հայաստան են ժամանել օգոստոսի 5-ին, եւ ակումբը դեռ շարունակում է համալրվել տեղացի ու օտարերկրացի ֆուտբոլիստներով։

Օգոստոսի 19-ին կկայանա «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովը, որի ընթացքում կքննարկվի ԲԽ 2020/21 թթ․ մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը»,-գրել է ակումբը՝ կցելով ակումբի գրությունը ՀՖՖ-ի հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան. «Մրցակիցը ավելի լավ օգտագործեց իր պահերը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարողացանք խաղը տանել այն սցենարով, ինչ ցանկանում էինք» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Փյունիկին», «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

ԲԿՄԱ-ն արժանի դիմադրություն ցույց տվեց «Լոռիին»․ VNews-ի ֆոտոշարքը նրանց միջև գավաթային խաղից

VBET Հայաստանի գավաթ․ ԲԿՄԱ – «Լոռի»․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պաշտոնական․ «Լոռին» պայմանագիր է կնքել Կլաուդիր Մարինիի հետ

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

«Վանը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Նոր մարզային դերբի առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Լոռի» – «Վան» խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Այդ երկրից առաջին անգամ ֆուտբոլիստներ հանդես եկան Հայաստանի առաջնություններում