fbpx

«Լոռին» նույնպես պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել «Փյունիկի» հետ խաղի մրցավարության հետ կապված

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրում կայացած «Լոռի» – «Փյունիկ» խաղում գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը վիճահարույց որոշում կայացրեց ու չնշանակեց 11 մետրանոց հարվածը դաշտի տերերի դարպասին, որի պատճառով մրցավարը որակազրկվեց:

Աղմկոտ միջադեպին անդրադարձել է նաև «Լոռին» ու հայտարարությամբ հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև:

1. «Լոռի» Ֆուտբոլային Ակումբը, հարգելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ հիմնարար սկզբունքները, պաշտոնապես հայտարարում է, որ «Փյունիկի» դեմ հանդիպմանը խաղադաշտ է մտնել բացառապես ազնիվ մրցակցային սկզբունքներով և առաջնորդվել է միայն սեփական միավորների պաշարը ավելացնելու ցանկությամբ։

2. «Լոռի» ակումբին անհնար է շահագրգռել ֆինանսական որևէ չափանիշներով։

3. Ինչ վերաբերում է մրցավարությանը, որի գործողությունները 11 մետրանոցի որոշման հետ կապված վրդովմունք է առաջացրել, պետք է քննվի ՀՖՖ-ի կողմից։ Հատկանշական է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ հենց «Լոռին» է տուժել մրցավարների ակնհայտ սխալներից. հենց նույն «Փյունիկի» հետ խաղում մրցավարների անհիմն որոշումները ակնհայտ ազդեցին խաղի ելքի վրա։

4. Միևնույն ժամանակ «Փյունիկ» ակումբի նախագահին հորդորում ենք լրջանալ և դուրս գալ դավադրությունների տեսության նեղ շրջանակից, հատկապես երբ սոցիալական ցանցերում անհիմն մեղադրանքներ է հնչեցնում «Լոռի» ակումբի իբրև թե ստացած մեծ պարգևավճարների մասին:

5. «Լոռին» երբեք չի խուսափում արդար որոշումներից, և զրպարտության դիմաց պաշտոնական ներողություն խնդրելուց հետո «Փյունիկը» կարող է վստահ լինել, որ պատրաստ ենք ընդունել ՀՖՖ ցանկացած որոշում՝ ընդհուպ քննարկել հանդիպման վերախաղարկումը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: