fbpx

«Լոռին» պատասխանել է «Փյունիկի» հայտարարությանը

Բարձրագույն խմբի «Լոռի» – «Փյունիկ» խաղից հետո տեղի ունեցած միջադեպների վերաբերյալ ակումբների հեռակա վեճը շարունակվում է: «Փյունիկի» վերջին հայտարարությանը պատասխանել է «Լոռին»՝ հետևյալ տեքստով.

«Ի պատասխան «Փյունիկի»  «փաստերով լի» հայտարարությանը, եւս մեկ անգամ ընդգծում ենք․ «Լոռիի» ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը հանդիպման ավարտից հետո չի հարվածել «Փյունիկի» մարզիչ Յուրի Նագայցեւին, թեպետ վերջինիս կողմից խաղի ընթացքում  եղել է պրովոկացիա՝ ռասիստական եւ վիրավորական արտահայտությունների տեսքով: «Փյունիկի» տեղադրած տեսագրության մեջ անգամ երեւում է, որ Ուդոհ Եթոպը գնում է դեպի Նագայցեւը, որպեսզի ճշտի վերջինիս պահվածքի պատճառները, բայց մրցակցի մարզչական շտաբի ներկայացուցիչները թույլ չեն տալիս մոտենալ նրան:

Խաղից հետո «Փյունիկի» մի քանի ներկայացուցիչներ մասնավոր զրույցների ժամանակ անգամ նշում էին, որ այդ երկուսը՝ Նագայցեւը եւ Տալալաեւը, թույլ չտվեցին իրենց թիմին վայելել հաղթանակը:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում մեր թիմի տնային հանդիպումներին մշտապես ներկա է լինում ավելի քան 500 հանդիսական, եւ մենք հասկանում ենք, որ հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների համար վերջին տարիներին դա բացառիկ եւ անսովոր երեւույթ է, ու հորդորում ենք միջադեպը չտեղափոխել երկրպագուների հարթություն ու նրանց կողմից հանդիպման ընթացքում հնչեցրած արտահայտությունները չհամեմատել ձեր մարզիչների՝ ամբողջ հանդիպման ընթացքում ցուցաբերած վարքի հետ։ Ինչպես արդեն երեկ հորդորով դիմել էինք ձեր մարզչին, հիմա դիմում ենք նաեւ ակումբին՝ զբաղվե՛ք ձեր ակումբի ներկայացուցիչների կարգապահությամբ, այնուհետեւ որեւէ մեղադրանք հնչեցրեք ուրիշների հասցեին։

«Փյունիկը» մեծ թիմ է, մեծ պատմությամբ, հաճելի է մրցակցել երեւանյան ակումբի հետ խաղադաշտում»:

Հիշեցնենք, խաղից հետո Անդրեյ Տալալաևը հայտնել էր, որ մրցակցի ֆուտբոլիստը հարվածել է իր օգնականին, ինչին ի պատասխան «Լոռին» հայտնել էր «Փյունիկի» մարզիչների ռասիստական արտահայտությունների մասին: Հետագայում «Փյունիկը» հանդես էր եկել ևս մեկ հայտարարությամբ՝ ավելի շատ մանրամասներ ներկայացնելով խաղից հետո տեղի ունեցած միջադեպերի մասին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարական տվեց

Ալեքսանդր Կոնովը նոր պայմանագիր է կնքել «Լոռիի» հետ

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

«Փյունիկը» և «Լեգանեսը» համագործակցության համաձայնագիր են կնքել

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

«Փյունիկը» կբողոքարկի ՀՖՖ կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Փյունիկը» տուգանվել է, Անդրեյ Տալալաևը երկարաժամկետ որակազրկում ստացել

Ռուսլան Կորյանն ու ևս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկից»

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Խաշմանյանն ու իր թիմը վերջ դրեցին «Ալաշկերտի» անպարտելիությանը, «Գանձասար-Կապանը» փայլատակում է (տեսանյութ)

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան», «Արարատ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունիկը» «կկռվի» 2-րդ տեղը վերադարձնելու համար․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

«Բանանցը» ջախջախեց «Շիրակին», «Լոռիի» ճգնաժամն ավելի ու ավելի է խորանում (տեսանյութ)

«Բանանց» – «Շիրակ», «Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունիկի» ֆուտբոլիստներն այս անգամ մրցել են տուգանային հարվածներով (տեսանյութ)