Լյով․ «Ռոնալդուն գիտի ոչ միայն «Կոկա-Կոլայի» շշեր տեղաշարժել, այլև որոշիչ գոլեր խփել» - VNews
Բաժիններ

Լյով․ «Ռոնալդուն գիտի ոչ միայն «Կոկա-Կոլայի» շշեր տեղաշարժել, այլև որոշիչ գոլեր խփել»

cristiano ronaldo of portugal shakes hands with head coach joachim loew of germany 1402946063 - Լյով․ «Ռոնալդուն գիտի ոչ միայն «Կոկա-Կոլայի» շշեր տեղաշարժել, այլև որոշիչ գոլեր խփել»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի շրջանակում Պորտուգալիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպումից իր ակնկալիքների մասին:

«Հիասթափված ենք Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղից: Մեզ ուժեղ մրցակից էր դիմակայում, և մենք գոլ ընդունեցինք միայն ինքնագոլի հետևանքով: Վերջին օրերին վերլուծություն ենք կատարել՝ գալով համոզման, թե ինչպես ուղղել սխալները Պորտուգալիայի դեմ մրցավեճում:

Ֆրանսիայի ընտրանու դեմ հանդիպմանը լավ էինք պաշտպանվում, բայց հարձակման առումով այդքան էլ ստեղծարար չէինք: Վերջին օրերին հենց այդ բաղադրիչի վրա ենք աշխատել: Հիմա ճնշումը մեր նկատմամբ մեծացել է, բայց լի ենք լավատեսությամբ և վստահ սեփական ուժերին:

Կփոխենք մարտավարությունը, քանի որ պետք է բարելավենք խաղը հարձակման առումով՝ ավելի լավ օգտագործենք տարածությունը, լինենք ավելի ինտենսիվ և արդյունավետ: Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա Ֆրանսիայի դեմ մրցավեճը ցույց տվեց, որ այն բավականին լավ կազմակերպված տեսք ուներ:

Ինչպե՞ս կանգնեցնել Կրիշտիանու Ռոնալդուին․ նա անցյալում Պորտուգալիայի հավաքականի միակ սուպերաստղն էր, բայց հիմա շատ բան է փոխվել: Մրցակիցն ունի Սիլվա, Ֆերնանդեշ, Ժոտա, Կարվալյու:

Կրիշտիանուն, իհարկե, գիտի ոչ միայն մամուլի ասուլիսների ժամանակ «Կոկա-Կոլայի» շշեր տեղաշարժել, այլև որոշիչ գոլեր խփել ու խաղերի ելքեր վճռել: Նա կարող է հարվածել ձախ և աջ ոտքերով, գլխով: Գիտենք Ռոնալդուի ուժեղ կողմերն ու կփորձենք թիմային խաղով վնասազերծել նրան:

Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի չեմպիոնն է: Նրանք վերջին մի քանի տարիներին լավ թիմ են ձևավորել և ունեն սերունդ, որ միասին է մեծացել: Այն շատ հավասարակշռված թիմ է՝ համալրված լինելով անհատապես ուժեղ ֆուտբոլիստներով, որոնցից շատերը խաղամակարդակով կարող են համեմատվել Ֆրանսիայի հավաքականի թոփ-խաղացողների հետ»,- Լյովի խոսքերը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները:

Ռոնալդուի ժեստից հետո «Կոկա-Կոլայի» արժեքը նվազել է 4 միլիարդ դոլարով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

«Յուվենտուսը» շուտով կարող է հայտարարել 2 տրանսֆերի մասին

«Յուվենտուսում» որոշում են կայացրել Կիեզայի վերաբերյալ

Ռոնալդուի քույրը հոսպիտալացվել է

Ալեգրին ասել է՝ ինչու է մերժել «Ռեալին»

Գալիս են, գալիս, բայց տեղ չեն հասնում․ 5 տրանսֆեր, որոնց կայացումը ձգձգվում է

Ռոնալդուն այսօր կվերադառնա Թուրին

Նեդվեդը կարճ, բայց հստակ պատասխան է տվել Ռոնալդուի ապագայի մասին հարցին

Սանչո․ «Այն, ինչ նա արել է իր կարիերայում, ֆանտաստիկա է»

«Լիվերպուլը» 100 մլն է առաջարկել «Յուվենտուսի» ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը շտապում է հեռանալ թիմից. ակումբը նրա հետ հույսեր չի կապում

Մեսին ընդդե՞մ Ռոնալդուի. «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» մրցելու են գավաթային խաղում

Ռոնալդուն ասել է՝ որն է եղել իր կարիերայի բարդագույն պահը

Եվս մեկ ակումբ միացել է Կիեզայի համար պայքարին