Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել է, որ պատրաստ է դիտարկել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսի, «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգի և մյունխենյան թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի՝ ազգային թիմ վերադառնալու հնարավորությունը:
«Երբ փոփոխություններ ես սկսում, չպետք է հրաժարվես դրանցից և սկսես շարժվել այլ ուղղությամբ: Բայց համավարակը ձգվեց համարյա մեկ տարի, ուստի այժմ կարելի է դիտարկել այդ գործընթացի ընդհատման տարբերակը, եթե զգացվում է դրա խիստ անհրաժեշտությունը:
Վերադարձը հնարավոր է, եթե ես գտնեմ, որ անհրաժեշտ են այնպիսիք, ովքեր կարող են ֆուտբոլային կամ առաջատարի որակների առումով էներգիա ավելացնել հավաքականում: Կարող եմ խոստանալ, որ ոչինչ չենք բացառելու»,- ասել է Լյովը Sportschau-ին տված հարցազրույցում:
«Դա բարդ և կարևոր հարց կլինի, այդ թվում՝ ինձ համար: Մյուլերի կամ Հումելսի բնավորությունը ճնշում չի գործադրի մյուսների վրա»,- ավելացրել է Լյովը Kicker-ին տված հարցազրույցում:
Գերմանացի մասնագետն ընդգծել է, որ չի նախատեսում այդ ֆուտբոլիստներին հավաքական հրավիրել 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումների համար:
Լյովը դադարել է Մյուլերին, Հումելսին և Բոատենգին ազգային թիմ ընդգրկել 2019 թվականից ի վեր:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը Հայաստանի հետ հայտնվել է Մունդիալ 2022-ի ընտրական J խմբում: Այդտեղ են նաև Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Լիխտենշտեյնի հավաքականները։ Գերմանիա – Հայաստան հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 5-ին, Հայաստան – Գերմանիա մրցավեճը՝ նոյեմբերի 14-ին:
Յոահիմ Լյով. «Մենք ակնհայտ ֆավորիտ ենք այս խմբում»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո